Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Ծալովի Galaxy Fold-ը սկսել է շարքից դուրս գալ դեռ թողարկումից առաջ

Լրագրողներն ու բլոգերները, որոնք փորձարկել են Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնները, սոցցանցերում դժգոհել են, որ դրանք սկսել են շարքից դուրս գալ օգտագործման առաջին իսկ օրվանից: Quartz պարբերականի մեկնաբան Մայք Մերֆին այդ մասին գրել է Twitter-ում և նշել իր գործընկերների հրապարակումները, որոնց հետ նույնն է տեղի ունեցել:

Մարկ Գուրմանը Bloomberg-ից հայտնել է, որ պաշտպանիչ շերտի հեռացնելուց հետո էկրանի ծալքի հատվածում ճեղք է գոյացել: Նրա խոսքերով, իր երկու գործընկերների մոտ նույն պատկերն է եղել առանց պաշտպանիչ շերտի հեռացման: «Այժմ էկրանն ամբողջությամբ մեռած է թվում»,- փաստել է նա մեկ ժամ հետո և հրապարակմանը կցել սմարթֆոնի լուսանկարը:

CNBC-ի լրագրողներ Սթիվ Կովաչի և Թոդ Հեսելթոնի մոտ դադարել է աշխատել էկրանի կեսը, առաջինի մոտ փորձարկման մեկնարկի հաջորդ օրը, երկրորդի մոտ՝ երկու օր անց:

Բլոգեր Մարկես Բրաունլին նույնպես հեռացրել է էկրանի պաշտպանիչ շերտը, ինչից հետո այն սևացել է: Twitter-ում նա իր ընթարցողներին զգուշացրել է, որ շերտը պաշտպանիչ է թվում, բայց այն հեռացնել չի կարելի:

Samsung-ում հայտարարել են, որ տեղյակ են խնդիրներից և իրենց սեփական հետաքննությունն են իրականացնում: Ընկերությունում նաև նշել են, որ այն տեղեկատվությունը, որ սմարթֆոնի էկրանի արտաքին շերտը չի կարելի հեռացնել, նշված է հրահանգում. «Galaxy Fold-ի հիմնական էկրանը ներառում է վերին պաշտպանիչ շերտը, որն էկրանի կառուցվածքային բաղադրիչ է և նախատեսված է այն պատահական քերծվածքներից պաշտպանելու համար: Էկրանի վնասվածքներից խուսափելու համար մենք խորհուրդ չենք տալիս հեռացնել պաշտպանիչ շերտը, ինչպես նաև էկրանին թաղանթ կամ պիտակ ամրացնել»:

Ծալովի Galaxy Fold սմարթֆոնի հիմնական էկրանն ունի 4.6 դյույմ անկյունագիծ և 860 պիքսելով 1960 թույլտվություն, իսկ բացվելու դեպքում՝ 7.3 դյույմանոց էկրան և 1536 պիքսելով 2152 թույլտվություն: Պլանշետի ռեժիմում այն կարող է միաժամանակ աշխատել երեք հավելվածով: Սմարթֆոնի վաճառքը կսկսվի 2019-ի ապրիլի վերջին, 1980 դոլարով:

https://twitter.com/stevekovach/status/1118571414934753280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1118571414934753280&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F04%2F17%2Fgalaxy%2F

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում