Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Քննարկվել են այս տարի Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:








































