Պենտագոնը Boeing կորպորացիայի հետ կնքել է 2.1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ ամերիկյան ռազմածովային ուժերի համար ծովային հետախուզության Р-8А տասնվեց նոր ինքնաթիռներ ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնել են ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Պայմանագիրը պետք է կատարվի 2017-ին ՝ ասել են Պենտագոնում: Р-8А ինքնաթիռների հավաքումը հիմնականում կկատարվի Սիեթլում (Վաշինգտոն) գտնվող Boeing-ի ձեռնարկությունում:
Р-8А «Պոսեյդոն» ծովային հետախույզն արտադրվում է Boeing 737 մոդելի հիման վրա: Դրանք պետք է փոխարինեն հնացած Р-3 «Օրիոն» ինքնաթիռներին:
Ընդհանուր առմամբ ամերիկյան ռազմածովային ուժերը ծրագրում են ձեռք բերել 117 Р-8А ինքնաթիռ:








































