Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ինչպես աշխատեց Էմերիի խաղադրույքը. Մխիթարյանը կապիտուլյացիայի կենթարկեր «Նապոլիին», եթե…

Լոնդոնի «Արսենալը» հաստատուն քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչի առաջին մրցավեճում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները 2:0 հաշվով առավելության հասան Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիի» նկատմամբ: Դաշտի տերերը ցուցադրեցին գրագետ և տպավորիչ խաղ՝ ցույց տալով, որ Եվրոպա լիգայում հաղթողի կոչման իրական հավակնորդն են:

Սպասվածի համաձայն՝ Էմերին հիմնական կազմում կատարել էր մի քանի փոփոխություններ: Եթե Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում իսպանացի մասնագետը կիրառել էր 3-4-2-1 դասավորությունը, ապա այս անգամ նա պայքարեց 3-4-1-2 սխեմայով՝ ուժեղացնելով հարձակման գիծը: Մասնավորապես, նախորդ խաղում «Արսենալը» խաղաց երկու ենթահարձակվողներով՝ ի դեմս Օզիլի և Մխիթարյանի: Օզիլի թույլ խաղի հետևանքով, սակայն, «Արսենալի» խաղային մեխանիզմը չաշխատեց, ինչի հետևանքով էլ սուր գրոհները բավական քիչ էին: Այս անգամ Աարոն Ռեմսիի միջոցով «Արսենալի» գլխավոր մարզիչը ամրացրել էր կիսապաշտպանության կենտրոնը, որի հիմքում Օզիլին ավելի ազատ գործելու հնարավորություն տալն էր: Ավելին, խաղադաշտում էր երկրորդ նոմինալ հարձակվողը՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Վերջինս Ալեքսանդր Լակազետի հետ շարունակ լարվածության մեջ էր պահում «Նապոլիի» պաշտպաններին:

Օզիլի փոխարեն Մխիթարյանին չխաղացնելը հավանաբար պայմանավորված էր քուրդ ֆուտբոլիստի՝ ավելի շատ գնդակ պահելու գործոնով: Թեև Օզիլը Մխիթարյանից ավելի դանդաղ է, բայց նա ավելի ճկուն է մանյովրում և, պահելով գնդակը, հնարավորություն է տալիս մյուս խաղացողներին տեղաբաշխվելու: Երկրորդ կեսում Էմերին Օզիլի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մխիթարյանին՝ գիտակցելով, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը շատ ավելի արդյունավետ է խաղում պաշտպանողական գործողությունների ժամանակ:

Ավելին՝ Մխիթարյանի արագությունը ուղղակի անհրաժեշտ էր «Նապոլիի» ֆուտբոլիստների հոգնածության ֆոնին: Այս փոփոխությունը ավելի քան արդարացված կարելի է համարել: Մխիթարյանը սրեց խաղը և ստեղծեց մի քանի իրական գոլային պահեր, ու եթե «Արսենալի» ֆուտբոլիստներից մի քանիսն ավելի դիպուկ գտնվեին, Էմերիի մարտավարությունը պարզապես կապիտուլյացիայի կենթարկեր «Նապոլիին»:

Ամեն դեպքում Էմերիի խաղադրույքը «Նապոլիի» դեմ մրցավեճում աշխատեց: Կենտրոնում Ռեմսին և Տորեյրան պատնեշ էին ստեղծել, իսկ աջ եզրում Մայթլենդ-Նայլսը լուրջ խնդիրներ էր ստեղծում մրցակցի պաշտպանների համար: «Արսենալի» հաղթանակի հիմքում Էմերիի կողմից ռեսուրսի ճիշտ օգտագործումն էր: Մասնավորապես, Էմերին մրցաշրջանի ավարտին փորձում է այնպես անել, որ առանցքային խաղացողներն ուժասպառ չլինեն: Ինչ խոսք, այս գործընթացում անհաջող դրվագներից խուսափելն անհնար է, բայց ինչպես ընդունված է ասել՝ կարևորը վերջնական արդյունքն է:

«Շնորհակալություն եմ հայտնում «Արսենալի» ֆուտբոլիստներին: Առաջին խաղում մեզ հաջողվեց հասնել դրական արդյունքի: Ճիշտ է, «Նապոլին» կարողանում էր պահել գնդակը, բայց նրանք առաջին կեսում՝ ընդամենը մեկ, իսկ երկրորդ կեսում երկու գոլային պահ ստեղծեցին: Կարծում եմ՝ արժանի էինք երրորդ գոլը խփելուն: Ստեղծեցինք իրական գոլային պահեր, սակայն ինչ-որ բան չբավարարեց խոշոր հաշվով հաղթելեւ համար: Առջևում պատասխան հանդիպումն է: Բնական է, որ արտագնա խաղում դժվար կլինի: «Նապոլին» բավական հաջող է խաղում տանը և փորձելու է մեծ ճնշում գործադրել կորցրածը հետ բերելու համար: Մենք ժամանակ ունենք առաջին հանդիպումը վերլուծելու և պլաններ կազմելու համար: Հնարավոր է՝ թե՛ տակտիկական և թե՛ կադրային փոփոխությունների դիմենք: Պետք է շատ լուրջ պատրաստվենք, քանի որ գտնվում ենք կարևոր հանգրվանում: Թե՛ Պրեմիեր լիգայում և թե՛ Եվրոպա լիգայի խաղարկությունում յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ է: Հուսով եմ, որ կհաջողվի պատվով կատարել մեր առջև դրված խնդիրը»,- «Նապոլիի» հետ մրցավեճից առաջ ասել է Էմերին:

Իտալական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որպես պարտության հիմնական պատճառ նշել է իր ֆուտբոլիստների անվստահ խաղը. «Պարզապես զարմացած եմ մեր ֆուտբոլիստների չափազանց թույլ խաղից, ինչպես նաև անհատական գործողություններից: Վճռականության պակասը թույլ չտվեց գրավել մրցակցի դարպասը: Գիտակցում եմ, որ իրավիճակը շտկելը բարդ է, բայց մենք խաղալու ենք սեփական հարկի տակ՝ «Սան Պաոլո» մարզադաշտում: Կարծում եմ, որ երկրպագուները կօգնեն մեզ: Երկրորդ կեսում համեմատաբար ավելի լավ խաղացինք, գոլային պահեր ստեղծեցինք: Ես հույսեր եմ փայփայում հաջորդ խաղի համար: Դժվար կլինի, բայց անհնարին ոչինչ չկա»,- ասել է Անչելոտին:

Ինչևէ, մինչ «Նապոլիի» հետ պատասխան հանդիպումը «Արսենալը» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում ապրիլի 15-ին մրցակցի հարկի տակ մրցելու է «Ուոտֆորդի» հետ: Սա ևս կարևոր հանդիպում է Էմերիի թիմի համար:

«Նապոլի»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում