Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարչապետի ԵԽԽՎ ելույթում չափաբաժինը մի փոքր խախտված էր. խարիզմատիկ լիդերի կարգավիճակից պետք է կերպափոխվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան այցը, նրա ունեցած ելույթը և հարցուպատասխանի կարևոր շեշտադրումները քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետներ Էդգար Վարդանյանին և Սուրեն Պետրոսյանին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ վարչապետի ելույթում առկա էին այն բոլոր թեզերը, որոնք վերջին շրջանում նա առաջ էր քաշել. «Եվ, կարելի է ասել, բոլոր թեզերի կրկնությամբ հավաքական մի ելույթ էր, որում մեզ համար, առաջին տպավորությամբ, նորություն չկար: Հայաստանը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ժողովրդավարական երկիր է դարձել, որ հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, որ վստահելի գործընկեր է, որ չի պատրաստվում արտաքին քաղաքական կտրուկ փոփոխություններ անել, որ կենտրոնացած է իր ազգային շահերի վրա, և որ Հայաստանին դուր չի գալիս, երբ որոշ շրջանակներ ցանկանում են ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտության ոլորտ»:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ևս կարծում է, որ որևէ նոր բան չասվեց. «Ես ավելի շատ կսպասեի ինստիտուցիոնալ ելույթ, որովհետև մենք չպետք է մոռանանք և՛ Խորհրդարանական վեհաժողովի, և՛  Եվրախորհրդի դերը: Մինչդեռ վարչապետի ելույթում չափաբաժինը մի փոքր խախտված էր. այն ավելի շատ պատմական ակնարկ էր»:

Մեր զրուցակցի խոսքով՝ անձի կերպափոխման խնդիր կա. «Քաղաքական լիդերը խարիզմատիկ լիդերի կարգավիճակից հետո պետք է կերպափոխվի և մտնի ռացիոնալ իրավական լիդերի ֆորմատի մեջ՝ միջազգային հարթությունում ավելի ռացիոնալ դիրքավորվելու համար: Այստեղ ես խարիզմատիկ և իրավառացիոնալ լիդերի միջև խզում տեսա»:

Էդգար Վարդանյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Փաշինյանը իր ելույթում չանդրադարձավ համաեվրոպական ընտանիքի մաս կազմելու խնդրին: «Հիմնական մեսիջն այն էր, որ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք: Այլ բան է, որ նա վարում է անկախ քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա, ինչը չի հակասում եվրոպական քաղաքակրթության մաս լինելուն, ԵՄ-ի հետ խոր հարաբերություններ ունենալուն»: Նա հավելեց նաև, որ կոնկրետություն չի տեսնում այն մեղադրանքների մեջ, թե բացակայում են ինստիտուցիոնալ բարեփոխումները կամ այդ խնդիրների վերաբերյալ ելույթները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում