Friday, 24 07 2026
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը սխալ է. Որոշման տրամաբանությունը շատ թույլ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ կառույցներում երեկվա շրջայցից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Երեկվանից ակտիվորեն քննարկվում է այս հարցը, և դրա շուրջ կարծիքները շատ տարբեր են։ Ամեն օր ավտոմաքսատանը ձևակերպումներով զբաղված Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, չի հասկացել վարչապետի ասածը։ Նրա խոսքով՝ անհնար է, որ վարչապետը նկատի ունեցած լինի, որ մաքսատունն ամբողջությամբ պետք է Գյումրի տեղափոխվի, քանի որ եթե այդպես լինի, ապա այդ առաջարկ-նախաձեռնությունն աբսուրդային կլինի։

«Ես լավ չեմ հասկանում այդ հայտարարությունը։ Ոնց մտածում եմ, չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարող է մաքսատունը տեղափոխվել Գյումրի։ Նախ այնտեղ էլ մաքսատուն կա, որը աշխատում է, սպասարկում է գյումրեցիներին։ Իսկ երևանցին ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ անցնել, հասնել Գյումրի, որ մեքենա մաքսազերծի։ Դժվար թե վարչապետը նկատի ունեցած լինի, որ այսուհետ բոլորը պետք է գնան Գյումրի։ Ես կրկնում եմ՝ չեմ կարողանում վարչապետի ասածը հասկանալ, որ մի հատ էլ մեկնաբանեմ։ Դա անհնար է։ Անհնար է Երևանի հագեցած շուկան տեղափոխել Գյումրի և հազարավոր մարդկանց պարտադրել, որ մեքենան մաքսազերծելու համար Երևանից հասնեն Գյումրի։ Հաստատ վարչապետն այլ բան է նկատի ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մաքսատան տեղափոխումը առաջ կբերի մի շարք այլ դժվարություններ: «Պատկերացրեք, որ եթե գնում ես մաքսատուն, և այնտեղ խնդիրներ են ծագում փաստաթղթերի հետ կապված։ Ի՞նչ է, պետք է Գյումրիից հասնես Երևան ու նորից գնաս Գյումրի՞։ Սա աբսուրդ է։ Ինչպե՞ս կարելի է մաքսատունը տեղափոխել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քաղաքի, մաքսատան ծանրաբեռնվածությունը թոթափելու համար ոչ թե պետք է մաքսատունը տեղափոխել Գյումրի, այլ պետք է Երևանում, հարմար վայրում ևս մեկ-երկու մաքսատուն կառուցել, որպեսզի Արարատյան մաքսատունը այդ ծանրաբեռնվածությամբ չաշխատի, ու քաղաքի այդ հատվածում էլ խցանումներ չառաջանան. «Հիմա Զվարթնոցին կից բացվել է մաքսատուն, որն աշխատում է, կարելի է մտածել երկրորդ-երրորդի մասին։ Դրա մասին ավտոներկրողները երեկ վարչապետին առաջարկեցին։ Սա կարող է լուծում լինել, ոչ թե մաքսատունն ամբողջությամբ Գյումրի տեղափոխելը»։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը ուրախ կլիներ, որ այդպիսի կարևոր ստորաբաժանում տեղափոխվեր Գյումրի, այն էականորեն կաշխուժացներ Գյումրիի կյանքը, մի շարք ծառայություններ, ոլորտներ կզարգանային, բայց որպես քաղաքացի, ով ժամանակին անձամբ է համոզվել, թե որքան դժվար է մեքենան մաքսազերծելու համար Գյումրիից հասնել Երևան, կարծում է, որ կայացված որոշումը սխալ է: «Այդ որոշման տրամաբանությունը շատ թույլ է։ Ես, լինելով գյումրեցի, ժամանակին շատ դժվարությամբ եկել եմ Երևան, ամբողջ օրս կորցրել եմ մեքենաս մաքսազերծելու համար։ Էլ չեմ ասում, որ եթե ինչ-որ խնդիր ծագեր, ապա նորից ստիպված պետք է հետ գնայի Գյումրի ու նորից գայի Երևան։ Դրա համար էլ հիմա պատկերացնում եմ, որ երևանցիները նույն դժվարության առաջ պետք է կանգնեն, ու պնդում եմ, որ չի կարելի նման բան անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։

Նրա խոսքով՝ Նորագավիթի մաքսակետը ոչ թե պետք է լիկվիդացվի Երևանից, այլ նման մաքսակետեր պետք է տեղակայվեն մի քանի այլ տեղերում՝ հատկապես Գորիսում ու Կապանում կամ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերից ոչ հեռու։ «Այ, սա կլինի շատ տրամաբանական լուծում։

Տեղի կունենար դիվերսիֆիկացիա, ու ավելի հարմարավետ կլիներ բոլորին։ Իսկ հիմա ոնց եք պատկերացնում, որ Գորիսի ու Կապանի բնակիչները 380 կմ ճանապարհ պետք է անցնեն, որ գան հասնեն Գյումրի ու մաքսազերծեն մեքենան ու վերադառնան։ Սխալ է, որ միայն Նորագավիթում է գործում ավտոմաքսատուն, բայց սխալ է նաև այն Գյումրի տանելը։ Պետք չէ նման կարևոր նշանակության օբյեկտները կենտրոնացնել մեկ վայրում։ Երևանցիները պետք է կարողանան իրենց մեքենաները մաքսազերծել Երևանում»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում