Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ծառուկյանը դուրս չեկավ. ինչու սրվեց իրավիճակը

Նախօրեին բավականին սրվեց «Իմ քայլը»-ԲՀԿ կամ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունը: Ապրիլի 9-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ գնահատական էր հնչեցրել հայտնի «տրանսգենդերային» աղմուկի մեջ ԲՀԿ դերի կապակցությամբ, գործնականում մեղադրելով կամ կասկածելով «քաղաքական սադրանքի» համար, որ, ըստ նրա, կազմակերպվել է հեղափոխության և կառավարության դեմ: Ավելի ուշ, ՊԵԿ-ը սկսեց հատուկ գործողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: Ինչո՞ւ սրվեց իշխանության և ԲՀԿ հարաբերությունը: Արդյո՞ք միայն տրանսգենդերի աղմուկի պատճառով, որ առաջացավ ԲՀԿ գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումների արդյունքում: Թե՞ այստեղ դեր խաղաց այն, որ ԲՀԿ-ն փորձեց այդ աղմուկի համար պատասխանատվությունը գցել «Իմ քայլի» վրա, ինչն էլ նյարդայնացրեց Նիկոլ Փաշինյանին՝ հիմք տալով եզրակացնել կամ ենթադրել, որ եղել է կազմակերպված սադրանք: Թե՞ Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ տեղեկություններ, որ իրապես եղել է սադրանք: Եթե այդպիսի տեղեկություններ կամ ապացույցներ կան, դրանք կհրապարակվե՞ն: Թե՞ գործ ունենք այլ իրադրության հետ, երբ խոսքն արդեն ավելի լայն քաղաքական դասավորության մասին է:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իր մեջ պարունակում էր ակնարկ Ծառուկյանին այն համատեքստում, որ նա չի տիրապետում իր քաղաքական թիմի վարքագծին կամ, այլ կերպ ասած՝ կուսակցությանը: Արդյո՞ք այստեղ դարձյալ չի հառնում Գագիկ Ծառուկյան խոշոր գործարարի և քաղաքական կյանքի անհամատեղելիության գործոնը, որը գործնականում պարբերաբար առաջացել է ԲՀԿ գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն, ստեղծվելով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի անմիջական ներգրավվածությամբ, ժամանակի ընթացքում այդուհանդերձ վերածվեց յուրօրինակ ներհամակարգային բաժնետիրական կուսակցության, որտեղ իրենց մասնաբաժիններն ունեին իշխող համակարգի տարբեր դերակատարներ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանն այդ հանգույցում կամ սարդոստայնում էր, և նրա քաղաքական կարիերան ճոճվում էր կամ տատանվում ըստ այն հանգամանքի, թե ԲՀԿ ներհամակարգային բաժնետերերից ով էր տվյալ պահին եղանակ ստեղծում և օրակարգ կամ գործընթաց թելադրում, այդ թվում նաև Ռուսաստանի միջոցով:

Ծառուկյանը, անկասկած, քաղաքականության մարդ չէ, դա ակնհայտ է: Միաժամանակ հասկանալի է, թե նա ինչու էր քաղաքականության մեջ: Հակառակ դեպքում, նա Հայաստանում չէր լինի խոշոր գործարար՝ դրա համար պետք էր լինել քաղաքականության մեջ՝ այս կամ այն կարգավիճակով: Ու փաստացի, համակարգային դասավորությունը «որոշեց», որ նա պետք է ստանձնի կուսակցապետի կարգավիճակ, այն էլ առնվազն երկրորդ կուսակցության: Թավշյա հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանը գործնականում տվեց Գագիկ Ծառուկյանին «ազատության» հնարավորությունը, և անգամ կարող էր լինել տպավորություն, որ Ծառուկյանը առավելապես հենց դրա համար աջակցեց հեղափոխությանը՝ քաղաքականությունից հեռանալու և միայն բիզնեսում մնալու հնարավորության համար: Նախկին համակարգը նրան երբեք չէր տալու այդ հնարավորությունը, ավելի շուտ՝ այդ ազատ հնարավորությունը: Նրան կամ պահելու էին, կամ պահելու էին պատժելով հեռացնելու համար, ցուցադրական ակցիայի համար, ինչպես 2015-ին: Բայց Ծառուկյանը մնաց և հեղափոխությունից հետո գերադասեց պահպանել նաև պատգամավորական մանդատը, թեև արտահերթ ընտրությունից առաջ ակնհայտ էին դա չանելու վարչապետ Փաշինյանի ակնարկները: Նա հենց Ծառուկյանի նոր բիզնես նախաձեռնությանը ծանոթանալու շրջանակում հայտարարեց, թե սեփականատերերը թող զբաղվեն իրենց սեփականությամբ: Սակայն ԲՀԿ նախագահը չօգտվեց իրեն խորթ և անհարմար քաղաքական միջավայրից դուրս գալու հնարավորությունից, բնականաբար առաջացնելով հարց, թե ինչո՞ւ: Փաշինյանի երաշխիքնե՞րն էին անբավարար, թե՞ նա ուներ ոչ թե դուրս գալու, այլ իրենով նախկին համակարգի որոշակի խմբերի նոր իրականություն տեղափոխելու խնդիր: Այդ իմաստով, տվյալ պարագայում Փաշինյան-Ծառուկյան կոնֆլիկտը ամենևին երկու ներքաղաքական սուբյեկտների կոնֆլիկտ չէ, այլ նոր և հին համակարգերի, որը պարզապես չէր կարող չհասունանալ: Թե ինչու հենց այժմ, այս պահին և բավականին արագ, ակնթարթային, սա առանձին հարց է, որին անդրադառնալու առիթ, անշուշտ, կլինի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում