Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեկնաբանել է Ղարաբաղի հարցում Իրանի՝ միջնորդ դառնալու ձգտումը

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մեկնաբանել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի առաջարկը, որն առնչվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդական առաքելությանը։

Ահմեդովը ցավով նշել է, որ, թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ, դեռ արդյունքներ չկան։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ երեք երկրները (ԱՄՆ, Ռուսաստան ու Ֆրանսիա) օժտված են մեծ հնարավորություններով։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ Ահմեդովը նշել է, որ Իրանը կարող է զգալի ազդեցություն և մեծ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում։

Հիշեցնենք, որ Լարիջանին Ադրբեջանում հայտարարել էր, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և եթե տվյալ հարցով իրեն դիմեն, ապա Իրանը պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ.

«Մենք մշտապես հանդես ենք գալիս հակամարտությունների տարածաշրջանային կարգավորման օգտին, քանի որ տարածաշրջանի երկրներն առավել լավատեղյակ են դրանցից, և առավել լավ են ճանաչում միմյանց։

Ադրբեջանն ընտրել է Մինսկի խմբի ձևաչափը, սակայն մենք Մինսկի խմբի անդամ չենք։ Եթե Ադրբեջանը ցանկանա, ապա Իրանը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում