Հարկային օրենսգրքի շուրջ ԱԺ-ում արդեն քննարկումներն սկսվել են. առաջին հանդիպումը ՓՄՁ-ների մասով արդեն տեղի է ունեցել տնտեսական հարցերի հանձնաժողովում, կլինեն քննարկումներ նաև եկամտային հարկի, մասնագիտացված ծառայությունների մասով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները միաժամանակ քննարկել հնարավոր չէ. «Խնդիրների մի մասը մինչև ԱԺ հասնելն արդեն դուրս էր եկել օրակարգից, օրինակ գազավորված ըմպելիքների հարկի թեման: Մյուսների առումով խնդիրները կարելի է երկու մասի բաժանել. Կան դրույթներ, որոնք վիճահարույց են, և կան դրույթներ, որոնք ընդհանրապես տեղ չեն գտել նախագծում: Օրինակ, ՓՄՁ ներկայացուցիչները գտնում են, որ այդ դրույթները կարելի է ներառել օրենսգրքում: Դեռ ժամանակ ունենք, կհասցնենք հանձնաժողովում ամեն ինչ հանգամանորեն քննարկել»,-ասաց Թունյանը:











































