Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր մեր պետության, հայ ժողովրդի համար, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դա մեզ համար մեծ դաս է եղել, որ մեր տնային աշխատանքը լավ կատարենք, մենք տեսել, լսել ենք լոզունգներ, հայտարարություններ, բայց երբ պահը եկավ, բազմաթիվ միֆեր քանդվեցին։ Հիմա պետք է հզորացնել բանակը, տնտեսությունը, որը բանակի թիկունքն է և միշտ պատրաստ լինել նոր պատերազմի, որը մեզ խաղաղություն կբերի։ Երբ մենք պատրաստ ենք պատերազմի, դա հիմնական գրավականն է խաղաղություն ունենալու համար», – ասաց Էդմոն Մարուքյանը։










































