Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Համամասնական ընտրակարգի դեպքում հետկանչի մեխանիզմը դառնում է անիմաստ. հնարավոր չէ անվստահություն հայտնել մեկին, ում չես ընտրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր հանդես են եկել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։

Նախագծով սահմանվում է, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ առաջին 1-1․5 ամսում կքննարկվի ու կընդունվի օրենքը, որով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։ Եթե այդ հանրաքվեին կմասնակցի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլինի անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։ Այսպիսով, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, ստեղծում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ևս մեկ հիմք։

Նշենք, որ Վարազդատ Կարապետյանը շաբաթներ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ մտածում են առաջիկայում փոխել ՏԻՄ-երի ընտրական մեխանիզմը։ Համայնքներում ընտրությունների անցկացման նոր մոդելի ներդրումը նշանակում է ամբողջությամբ անցում համամասնական ընտրակարգի, որը ներկայումս գործում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում, երբ կուսակցությունները առաջադրում են ավագանու անդամներ, ու կախված ստացած ձայների առավելություններից՝ առավելագույն ձայն ստացած ավագանին ընտրում է համայնքի ղեկավար։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով էլ՝ համամասնական ընտրակարգի ներդրումը բերելու է իր հետ նոր մշակույթ. մերժելու է ազգակցական կապի հիման վրա կատարվող ընտրությունը, երբ մարդիկ գյուղապետ են ընտրում՝ հաշվի առնելով զուտ այն հանգամանքը, որ տվյալ անձնավորությունը կրում է նույն ազգանունը, որ ունեն իրենք, կամ իրենց հեռավոր բարեկամն է: «Համամասնական ընտրակարգը սա կբացառի, նաև կբացառվի ուղիղ ընտրությունը: Այստեղ մենք արդեն կունենանք ավագանու և համայնքի ղեկավարի բալանսավորված հակակշռում»,- Վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել էր Պապիկյանը։

Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրական պրոցեսները դիտարկած «Անկախ դիտորդ» նախաձեռնության համակարգով Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ նախ և առաջ պետք է հստակեցվի ընտրակարգի ձևը և նոր միայն քննարկվի հանրաքվեով համայնքի ղեկավարի հետկանչի հնարավորությունը, քանի որ, եթե ընտրվի համամասնական ընտրակարգը, ապա այն համատեղելի չէ հետկանչի մեխանիզմի հետ։ «Հանրաքվեով համայնքի ղեկավարի հետկանչի մեխանիզմը պետք է դիտել կոմպլեքսային։ Նախ պետք է հստակեցվի, թե ինչ ընտրակարգով են համայնքի ղեկավարները ընտրվելու։ Կառավարության ծրագրում ՏԻՄ օրենքի կարգավորման պլաններ կան։ Եթե համայնքի ղեկավարն ընտրվում է համամասնական կարգով և ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այնպես ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում է, ապա այս պարագայում հետկանչի մեխանիզմ չի կարող լինել։ Համամասնական ընտրակարգը համատեղելի չէ հետկանչի մեխանիզմի հետ։ Այսինքն՝ նախ և առաջ պետք է լուծել ընտրության ձևի հարցը և ապա նոր անդրադառնալ հանրաքվեով համայնքի ղեկավարի հետկանչի մեխանիզմին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հետկանչի մեխանիզմների դեմ առարկություն չունի, դա նորմալ ինստիտուտ է, պարզապես հարցին կոմպլեքսային պետք է նայել։ Իոաննիսյանի խոսքերով՝ պետք է փոխել նաև տեղական հանրաքվեների մեխանիզմները, ժամկետների նշանակումը, որպեսզի տեղական հանրաքվեները հարկատուների վրա թանկ չնստեն։ Օրինակ՝ լինեն տարին մի քանի անգամ և այլն։ «Ամեն ինչ պետք է կոմպլեքսային քննարկել։ ԱԺ պատգամավորները, իհարկե, իրավունք ունեն հանդես գալու ցանկացած օրենսդրական նախաձեռնությամբ, բայց, այդուհանդերձ, այստեղ խնդիր կա։ Ես 90 տոկոսով վստահ եմ, որ փոխվում են ՏԻՄ-երի ընտրական մեխանիզմները։ Դա մենք արդեն քննարկել ենք ընտրական բարեփոխումների հանձնաժողովում և այդ ժամանակ մենք հանգել ենք հետևության, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում պետք է ընտրակարգը փոխվի։ Մենք կոնսենսուս չունեինք միայն որոշակի հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ եղել են, եղել են քաղաքացիական սեկտորի, ՀԿ-ների, տարածքային զարգացման նախարարության ներգրավմամբ։ Բավականին մանրամասն այդ հարցը քննարկվել է, և եկել ենք եզրակացության, որ ընտրակարգի փոփոխություն արվում է։ Ավելին, ընտրակարգի փոփոխությունը պետք է տեղ գտներ նաև կառավարության ծրագրում և գտավ։ Կառավարության ծրագրում կա ընտրակարգի փոփոխություն, որի ռակուրսում հետկանչի մեխանիզմը դառնում է անիմաստ մեխանիզմ։ Հնարավոր չէ հետ կանչել մեկին, անվստահություն հայտնել մեկին, որին դու չես ընտրել։ Մենք չենք կարող հանրաքվեով Երևանում Հայկ Մարությանին անվստահություն հայտնել, քանի որ մենք Հայկ Մարությանին չենք ընտրել, այլ «Իմ քայլը» դաշինքին»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում, թերևս, օրենքում պետք է մեխանիզմ նախատեսել, որ ավագանին կարողանա հետ կանչել համայնքի ղեկավարին, կամ էլ թե չէ, եթե ավագանին այնպիսին է, որը խիստ անվստահություն է ձևավորել ընտրողների շրջանում, ապա ընտրողները կարողանան ստորագրահավաքով նշանակել ավագանու նոր ընտրություն։ «Ամռանը Երևանում ինչպե՞ս եղավ ավագանու ընտրություններ. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, ավագանին երկշաբաթյա ժամկետում չընտրեց քաղաքապետ, ավագանին լուծարվեց և նշանակվեցին նոր ընտրություններ։ Բայց գուցե արժի մեխանիզմ նախատեսել, որ քաղաքացիները կարողանան ստորագրահավաքով հանրաքվեի հանեն ավագանին ցրելու հարցը։ Կարելի է նույնն անել նաև Ազգային ժողովի դեպքում։ Ամեն դեպքում ուզում եմ ընդգծել, որ տեղական հանրաքվեի ինստիտուտը շատ լավ բան է, այն պետք է զարգացնել։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց այս ամենը պետք է անել ընդհանուր կոնտեքստում։ Դա պետք է լինի ընդհանուր ռեֆորմի մի մաս, ուղիղ ժողովրդավարության ռեֆորմի ներդրման մի մաս պետք է լինի դա»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում