Monday, 13 07 2026
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների

Բերդավանում հարբած վարորդը «ԳԱԶ-52»-ով վրաերթի է ենթարկել մորն ու 2 երեխաներին, 5-ամյա տղան տեղում մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սանասար Սարուխանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

56-ամյա Սանասար Սարուխանյանին մեղադրանք էր առաջադրված մանկահասակ երեխայի մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ դատական ակտի՝ դեպքի պահին «Արմենտել» ընկերությունում որպես մալուխագործ աշխատող Սանասար Սարուխանյանը 2018 թվականի հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում իրեն պատկանող «ԳԱԶ-5204» մեքենան վարել է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում և թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ:

Սանասար Սարուխանյանը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ՝ 2,31% հարբածության վիճակում, ստեղծել է վթարային իրավիճակ՝ երթևեկության ընթացքում կրակվառիչը նրա ձեռքից ընկել է մեքենայի խցիկի հատակին, և վարորդը կրակվառիչը վերցնելու ընթացքում ուշադրությունը շեղել է երթևեկության ուղղությունից, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, ինչը վտանգավոր է եղել երթևեկության ու ճանապարհի տվյալ հատվածի եզրով քայլող հետիոտների համար:

Սանասար Սարուխանյանն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ եզրով հանդիպակաց մոտեցող երեք հետիոտնի՝ 36-ամյա Սիրանուշ Ա.-ին, նրա երկու որդիներին՝ 9 տարեկան Դավիթին ու 5 տարեկան Հայկին:

Վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Սիրանուշ Ա.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Սանասար Սարուխանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է դեպքի պահին ամբաստանյալի հարբածությանը, ապա դատարանը այն չի դիտում որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, քանզի այդ վիճակը վթարի հետ պատճառահետևանքային կապի մեջ չէ»:

Դատարանը նշել է՝ որպես դեպքի պատճառ՝ նախաքննական մարմինը գնահատել է ընկած կրակվառիչը ամբաստանյալի կողմից վերցնելը: Եվ ըստ դատարանի՝ դա կապված չի եղել վարորդի հարբածության հետ…

Անդրադառնալով քաղհայցի պահանջին, դատարանն արձանագրել է՝ թեպետ տուժողի իրավահաջորդի կողմից չի ներկայացվել նյութական պահանջը հիմնավորող որևէ փաստական տվյալ, սակայն ողջամտորեն ընտանիքի կողմից կատարվել են ծախսեր երեխայի հուղարկավորության հետ կապված:

Սանասար Սարուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նշանակված պատժին դատարանը հաշվակցել է Սարուխանյանի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակը՝ 3 ամիս 12 օրը, ու վերջնական պատիժ է նշանակել 2 տարի 8 ամիս 18 օր ազատազրկում՝ 1 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Սանասար Սարուխանյանի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Օրեր անց դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ Սանասար Սարուխանյանին ազատել է ազատազրկման ձևով պատժից:

Դատարանը բավարարել է քաղհայցի պահանջ՝ 1 միլիոն 200 հազար դրամի չափով, արձանագրել է, որ 200 հազար դրամը արդեն հատուցված է տուժողի ընտանիքին: Սանասար Սարուխանյանից կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի ընտանիքին պատճառված նյութական վնասի հատուցում:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով՝ Սանասար Սարուխանյանին դատապարտել ազատազրկման ձևով համաչափ պատժի՝ վերցնելով պայմանական դատապարտության կիրառումը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Կ. Մարդանյան, Ա. Մնացականյան կազմով, բավարարեց մեղադրողի վերաքննիչ բողոքը:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պատժի մասով, փոփոխվեց: Վերացվեց պայմանական դատապարտության կիրառումը:

Սանասար Սարուխանյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորատային միջոցներ վարելու իրավունքից:

Սանասար Սարուխանյանի նկատմամբ կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվեց ազատազրկման ձևով պատժի կրումից:

Դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում