Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ոչ թե 3, այլ 30. որ սենյակներում են հորինվում իշխանության ներսում տեղի ունեցող խմորումների տեղեկությունները

«Երբ գրում են Հայաստանի իշխանությունների ներսում իբր տեղի ունեցող խմորումների մասին, այդ ամենը հորինվում է 3 սենյակում». իր ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ինքն այդ 3 սենյակների տեղերը գիտի. «Եվ այդ 3 սենյակներում գործող անձանց մի մասն արագ-արագ գալիս է, մեզ պատմում է, թե այդտեղ ինչ է տեղի ունեցել»։

https://www.tert.am/cache_image/news_images/973/2917776_1/f5c60052a11084_5c60052a110c6-770x510.jpg

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ թեպետ ինքը չի կարող ասել, թե ինչ 3 սենյակների մասին է խոսել վարչապետը, այդուհանդերձ կարելի է ենթադրել, որ նա նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանի թևը, ՀՀԿ-ի թևը, և գուցե իշխանության ներսում կան այնպիսի պաշտոնյաներ, որոնք պատշաճ արագությամբ չեն իրականացնում հասարակության ակնկալիքները՝ ժողովրդից և պետությունից թալանածի վերադարձի տեմպերն այդքան էլ արագ չեն. «Պատճառը որոշ պաշտոնյաներ են, որոնց նա կոչ արեց ուղղակի ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում այդ քայլերն ինքը կձեռնարկի»։

Ըստ Բաղդասարյանի՝ սա վկայում է ոչ թե իշխանությունների ներսում առկա ճաքերի կամ առճակատումների մասին, այլ այն մասին, որ իշխանության ներսում միասնական դիրքորոշումը որքան էլ որ կա, քայլերի վճռականության հետ կապված կան տարաձայնություններ: «Այսինքն՝ ավելի կոշտ քայլերի կողմնակիցներ և ավելի մեղմ քայլերի կողմնակիցներ։ Այսինքն՝ մարտավարական առումով կան տարաձայնություններ, ինչը նորմալ է, որովհետև ամեն դեպքում Հայաստանը միապետություն չէ, և մեկ մարդու որոշումներով չէ, որ ամեն ինչ պետք է կատարվի։ Այդ քննարկումները նորմալ և նույնիսկ դրական եմ համարում»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ դրսի ընդդիմությունն իշխանության համար շատ ավելի մեծ խնդիրներ կարող է ստեղծել, քան ներիշխանական խմորումները. «Դրսի ընդդիմությունը հիմա շատ ակտիվորեն զբաղված է դրանով, պարզապես նրանք դա անում են լրատվամիջոցների և քարոզչամիջոցների թիկունքում թաքնված մնալով։ Տեսեք՝ այդ քաղաքական ուժերը ասպարեզում կարծես թե չեն երևում, ընդամենը առանձին պաշտոնյաներ երբեմն ֆեյսբուքյան գրառումներով են հանդես գալիս, կուսակցությունները, որպես այդպիսին, չկան։ Առայժմ առճակատման առաջին գիծ են ուղարկել լրատվամիջոցներին և նպատակ են դրել հասարակության վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ այդկերպ փոխել, իջեցնել վարկանիշը։ Հենց զգան, որ իրենց գործունեությունը արդեն բավականաչափ օգուտ տվել է, և իշխանությունների վարկանիշն իջել է, այն ժամանակ կուսակցությունները, որպես քաղաքական մարմիններ, ասպարեզ կիջնեն»։

Ըստ Բաղդասարյանի՝ առայժմ դրսի ուժերից միայն Դաշնակցությունն է, որ կառավարության գործունեության վերաբերյալ հայտարարություններ է տարածում: «Իսկ խորհրդարանի ներսում «Լուսավոր Հայաստանն է», որ շատ հստակ դիրքավորում է իրեն որպես ընդդիմություն, կարծեմ նաև համագործակցության հուշագիր է ստորագրել Դաշնակցության հետ, ինչը, ըստ իս, տարօրինակ է, որովհետև փաստորեն հուշագիր է ստորագրվում մի կուսակցության հետ, որը ինչպես իրենք են ասում՝ իր առջև խնդիր է դրել այս իշխանություններին տուն ուղարկելու։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ քաղաքական ընդդիմադիր հիմնական բևեռը ձևավորվելու է խորհրդարանից դուրս»,- եզրափակեց Բաղդասարյանը։

https://past.am/timthumb.php?src=/disc/09-02-19/daea9b13f644beda14796adfe5b9b0a5.jpg&w=700

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի մատնանշած սենյակները իրականում ոչ թե 3-ն են, այլ մոտ 30-ը: «Եթե իշխանություն ես ՝ խնդիր ունես։ Նորմալ, ժողովրդավարական ընտրություններով ընտրվել ես, եղել են այլ կուսակցություններ, որոնք այն պահից սկսած, ինչ դու վերցրել ես իշխանությունը, սկսում են քո դեմ աշխատել։ Դա նորմալ գործընթաց է, զարմանալու ոչինչ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց. ««Իմ քայլը»՝ որպես դաշինք, Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, և կառավարությունը՝ որպես այդպիսին, ունի կողմնակիցների մեծ զանգված։ Ինձ չի թվում, որ անհանգստանալու ինչ-որ բան կա։ Նորմալ է, որ կան ուժեր, որոնք պայքարելու են այս կառավարության դեմ։ Դու ծրագիր ես ներկայացրել, և այն պետք է իրականացվի։ Նայած թե ինչպես ես իրականացնում, իսկ դա տեղի է ունենում ավելի վատ, քան պլանավորում ես, և պարզ է, որ ինչ-որ բացեր են լինում։ Մարդիկ այդ բացերից օգտվում են, և դա նորմալ է»։

Միևնույն ժամանակ Կարեն Սարգսյանն ընդգծեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե կոնկրետ ինչ երեք սենյակների մասին է խոսքը. իմ հաշվարկներով՝ երեքից զգալիորեն ավելի է։ Երևի վարչապետն ինչ-որ տեղեկություններ ունի կամ պատկերացումն այն է, որ կոնֆլիկտը միայն նախկին իշխանությունների հետ է, բայց դա այդպես չէ։ Կա նույն արևմտամետ ուժերի զանգված, որն իրականությունը շատ ավելի արևմտամետ է ուզում տեսնել։ Կա ռուսամետ զանգված, որը ռուսամետ է ուզում տեսնել, հայամետ ուժեր… և այդպես շարունակ, սոցիալիստական ուղղվածության մարդիկ կան, փոքր և միջին բիզնեսի տեսանկյունից կան տարբեր մոտեցումներ։ Բայց ես միանշանակ կնշեմ՝ իր նշած 3-ից զգալիորեն ավելի է, մոտ 30»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում