Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Փարիզյան հանդեսը հրապարակել է Ֆրանսիայի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող կանանց ցուցակը

Ժորժ Սանդը՝ 1843 թվականին Ֆրանսիայում լույս տեսած «Կոնսուելո» վեպի հեղինակը, ճանաչվել Է ֆրանսիացիների սիրելի կին գրողը: Փարիզյան VSD հանդեսի անցկացրած հարցման համաձայն՝ այս կարծիքին է վիպագրի հայրենակիցների 29 տոկոսը, տեղեկացնում է tass.ru-ն:

Գրականության պատմության մեջ Սանդը (իսկական անունը՝ Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, բարոնուհի Դյուդևան) մտել է որպես գրող-ֆեմինիստուհի և համոզված բունտարար: «Անցնելով բոնապարտիզմից դեպի սոցիալիզմ ճանապարհը՝ նա մնում է ազատ և անկախ կնոջ խորհրդանիշը»,-նշել է փարիզյան ամսագիրը:

Կին գրողների առաջին եռյակում տեղ են գտել նաեւ «Բոլոր մարդիկ մահկանացու են» վեպի (1946 թ.) հեղինակ Սիմոնա դե Բովուարը (21 տոկոս) և Կոլետը (18 տոկոս), որը հայտնի է իր «Ժիժի» վեպով (1944 թ.):

Հանդեսի հարցումը, որը նվիրված էր ամենանշանավոր ֆրանսուհիներին, ներառել է նաև այլ անվանակարգեր: Այսպես, ամենասիրելի դերասանուհի են ճանաչել Սոֆի Մարսոյին (ձայների 36 տոկոսը): Երկրորդ տեղում Մարիոն Կոտիյարն է (24 տոկոս), որն «Օսկար»-ի է արժանացել «Կյանքը՝ վարդագույնով» կինոնկարում (2007 թ.) Էդիտ Պիաֆի դերի համար: Եռյակը եզրափակում է Կատրին Ֆրոն (21 տոկոս), որը խաղացել Է «Ընտանեկան իրադրություն» կինոնկարում (1996 թ.):

Երաժիշտների շրջանում առաջին տեղը բաժին է ընկել Միլեն Ֆարմերին (ձայների 23 տոկոսը), որն իր կարիերան սկսել է 80-ական թվականների կեսերին:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Լուանը, որի Chambre 12 («Հյուրանոցիային համար 12») ալբոմը ֆրանսիական հիթ-շքերթի առաջատարն է դարձել 2015 թվականի:

Առաջին եռյակում նաև հայտնվել է Ֆրանսուազ Արդին՝ 60-ական թվականների ոճի կուռքը, որի երգերը տեղ են գտել ֆրանսիական շանսոնի ոսկե հավաքածուում:

Պակաս ուշադրություն չի գրավել «Կանայք՝ քաղաքականության մեջ» անվանակարգը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող առաջատարների առաջին եռյակում, ըստ VSD-ի վարկածի, տեղ են գտել արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան և «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի մրցակցուհին էր վերջին նախագահական ընտրություններում:

Այս անվանակարգում առաջին հորիզոնականը կիսել են Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի ԱԳ նախարարության հատուկ դեսպան Սեգոլեն Ռուայալը, որը հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարել է 2007 թվականին, 29-ամյա Մարիոն-Մարեշալը, որին համարում են ֆրանսիական քաղաքականության ծագող աստղը: Մարին լե Պենի զարմուհին՝ Մարիոնը, պատկանում է այս քաղաքական ընտանիքի երրորդ սերնդին: 22 տարեկանում նա ընտրվել էր Ազգային ժողովում և ֆրանսիական խորհրդարանում դարձել ամենաերիտասարդ պատգամավորը, բայց հետագայում թողել է քաղաքական բեմահարթակը:

Այժմ Մարիոն Մարեշալը գլխավորում Է Լիոնի Սոցիալական, տնտեսական և քաղաքական գիտությունների ինստիտուտը, այդուհանդերձ, շատերը նրան հնարավոր թեկնածու են համարում 2022 թվականի նախագահական ընտրություններում: Անցած տարվա վերջին նա աջակցություն էր հայտնել «Դեղին բաճկոնավորների» բողոքի ֆրանսիական շարժմանը՝ այն համարելով «ժողովրդական և քաղաքականությունից դուրս գտնվող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում