Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ից եկավ ու ինձ ասաց՝ այդ տականք Քոչարյանը համաձայնել է Մեղրին հանձնել. Վահան Շիրխանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Պարոն Շիրխանյան, գիտեք, որ Մարտի 1-ի գործի քննությունն ակտիվ ընթացքում է, և դրա շրջանակում կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս ողջ ընթացքը, ի՞նչ կասեք գործի վերաբացման, Քոչարյանի կալանավորման, հանրային արձագանքների ու այն մանիպուլյացիաների վերաբերյալ, որ հիմա անում են Քոչարյանն ու իր շրջապատը այս գործի հետ կապված:

– Ես չէի ասի, որ Քոչարյանն ու նրա շրջապատը, այսինքն՝ մարդիկ, ում նա կա՛մ վարձել է, կա՛մ նվիրյալներ են, որոնք կայացել են Ռ. Քոչարյանի շնորհիվ, հիմա մանիպուլյացիա են անում, նրանք ուղղակի թշնամություն են անում երկրին: Նորմալ եմ նայում այն բանին, որ Ռ. Քոչարյանը կալանավորված է, բայց թերի եմ համարում, որովհետև կալանավորված չէ Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանի մասնակցությունը Մարտի 1-ին զգալի է, նրա դերակատարումը զգալի է և ոչ պակաս է, քան Ռ. Քոչարյանինը:

– Ըստ ձեզ՝ ի՞նչ հանգամանքներից ելնելով է Ս. Սարգսյանը ազատության մեջ, շատերն են այդ մասին խոսում, նույնիսկ ինչ-որ պայմանավորվածությունների մասին են խոսում:

– Չեմ ուզում ենթադրություններ անել, առայժմ պետք է վստահել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մարդը կոռուպցիայի մեջ չկա, կաշառակեր չէ, թալանչի չէ և այլն, պետք է նրան վստահել: Բայց ինձ համար անհասկանալի է Ս. Սարգսյանին ազատության մեջ թողնելը, որովհետև նույն կարգի նվիրյալների թիմ ունի նաև նա, որոնք նույնպես աշխատում են իշխանության դեմ, ընդ որում՝ ավելի համախմբված են, քանի որ իշխանության մեջ հարյուրավոր մարդիկ կան, որոնց Ս. Սարգսյանն է նշանակել հանգուցային պաշտոնների, կարևոր վարչությունների պետեր են տարբեր նախարարություններում և ծառայում են Ս. Սարգսյանին՝ վնասելով երկրի զարգացմանը:

– Ընդամենը մի քանի ամիս է անցել, ինչ Մարտի 1-ի գործը վերաբացվել է, և ընդամենը մեկ կալանավորման մասին է խոսվում, ու անընդհատ լսում ենք խափանման միջոցի փոփոխությունների մասին, սպանությունների մասով հասարակությանը ոչ մի բան հայտնի չէ: Ի՞նչ եք կարծում՝ ավելի բազմակոողմանի տեղեկատվության կարիք կա՞:

– Իհարկե կա: 90 թվականից մինչև հիմա մտածում էինք՝ ինչքա՞ն պետք է շարունակվի այս կեղծիքը, թալանը, գողությունը, խաբեբայությունը և հույս ունեինք, որ դա մի օր ավարտվելու է, հիմա դա ավարտվել է: Բայց ժողովուրդը ավելին է սպասում, որովհետև իր աչքի առաջ տեսել է, թե Ռ. Քոչարյանը ով էր, եկավ ինչ արեց, Հայաստանի ամբողջ արդյունաբերությունը քանդեց, բառացիորեն ինքը, Ռ. Քոչարյանը դարձավ վարչապետ, 400- ից ավելի գիտաարտադրական միավորումներ պահպանված էին լիովին, չէին աշխատում, որովհետև հումք չկար, բայց պահպանված էին, Ռ. Քոչարյանի տարիներին դրանք ոչնչացվեցին, մնացին միայն պատերը, լուսամուտներն էլ հանեցին, նույնիսկ մետաղյա հատակը հանեցին: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել էր զորահավաքային հատուկ մետաղների պաշարներ, որոնց արժեքը 800 միլիոն դոլար էր, բայց Ռ. Քոչարյանի տարիներին մեկ ցենտի էլ չմնաց: Իհարկե, նա մենակ չէր թալանում, լուրջ թիմ ուներ՝ մասնագիտացված այդ գործերում, և այդ բոլորը եղել է ժողովրդի աչքի առաջ: Ժողովուրդը ուզում է տեսնել այդ բոլորի դատաստանը, ես դա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մենք ավելին ենք սպասում, որովհետև չէր կարելի նման կերպ ավերել երկիրը, դատարկել գյուղերը, դպրոցները, այդ կարգի գիշատիչ, վայրենի կերպով շահագործել հանքերը, դրա համար պետք է պատասխան տալ:

Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանն անհանգիստ Մարտի 1-ի բացահայտմամբ և ինչո՞ւ է լծվել Քոչարյանի պաշտպանությանը:

– Ես չեմ հավատում, որ Քոչարյանը Պուտինի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ: Քոչարյանը գոռոզ, ամբարտավան մեծամիտ է: Անհնար է, որ Պուտինը նրան ընկեր լիներ: Երկուսն էլ նախագահ են եղել, և հիմա իրենց մարդուն «կպել են», պետք է պաշտպանել, բայց դա անմիտ քայլ է և վարկաբեկում է Պուտինին, թալանչուն պաշտպանելն ամոթ է: Մարտի 1-ը շատ ծանր հանցագործություն է:

– Պարոն Շիրխանյան, ունենք նոր իշխանություն, Մարտի 1-ի գործին զուգահեռ կամ դրանից հետո Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը ինչքանո՞վ է հնարավոր:

– Վերջերս երկու ինժեներների էի հանդիպել, որոնք ՀՀ ռազմաարդյունաբերության ակունքներում են եղել, և կարծիք հայտնեցի, որ Հոկտեմբերի 27-ը ՀՀ-ին հետ գլորեց 50 տարով, իսկ նրանք ապացուցեցին, որ Հոկտեմբերի 27-ը ՀՀ-ին հետ գլորեց մինչև 1913թ., որովհետև այդ թվից հետո կառուցվեցին գործարաններ, ՀԷԿ-եր, իսկ Հոկտեմբերի 27-ից հետո դրանք արդեն չկային: Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտ է Հայաստանին և հայությանը, առաջինը՝ որպեսզի իմանանք ով է եղել մեր իրական թշնամին, ով է պատվիրել, և երկրորդ՝ Հայաստանը կարողանա ծրագրել իր ապագա զարգացումը՝ ելնելով այդ բացահայտումներից:

Արտաքին քաղաքական հետքի մասին է խոսվում, Արամ Սարգսյանն անընդհատ մեջբերում է Լիտվինենկոյի բացահայտումները Հոկտեմբերի 27-ի մասով, մյուս կողմից՝ Մեղրիի տարբերակն է ի հայտ բերվում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Վազգեն Սարգսյանը 1999թ. մեկնեց ԱՄՆ, իսկ ես նրան փոխարինում էի, երբ գործուղման էր մեկնում, նա այնտեղ հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ, եկավ ու ինձ ասաց՝ այս տականքը,- նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին,- համաձայնվել է Մեղրին հանձնել՝ համաձայնվել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորվի այդ ճանապարհով։ Այսինքն՝ Մեղրին հանձնելու ծրագիրը Քոչարյանի մոտ եղել է վաղուց, ու նա ներքին կանալներով համաձայնություն է տվել: Բայց դա հակահայաստանյան, հակահայկական տարբերակ է: Ռ. Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները շատ լարված էին Քոչարյանի նախագահ դառնալուց երկու ամիս անց և օր օրի ավելի էին լարվում… Վ. Սարգսյանը և Կ. Դեմիրճյանը խանգարում էին Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին՝ օգտվել իշխանությունից, իսկ նրանք եկել էին հարստություն դիզելու, ոչ թե ժողովրդին ծառայելու: Այդ հարաբերությունններն այնքան էին սրվել, որ դա պետք է հանգուցալուծվեր, և եթե Հոկտեմբերի 27 չլիներ, 2000թ. Նոր տարին կդիմավորեինք առանց Քոչարյանի, նա կհեռանար, մնալու տարբերակ չուներ…

ԱՄՆ-ում Վ. Սարգսյանին ցույց էին տվել մեր նոր միլիոնատերերի ցուցակը, դա նրան սաստիկ ջղայնացրել էր, վիրավորվել էր, թե ինչու ինչ-որ մի ամերիկացի պետք է ասի, որ հայերը, ընդ որում՝ իր ընկերները փող են գողացել ու շատ են գողացել: Եվ նա ինձ ասաց՝ քեզ մոտ կգան մարդիկ, որոնք կամավոր կհամաձայնվեն փող ներդնել տնտեսության զարգացման համար: Դե հասկանալի է՝ ինչ կարգի կամավոր: Եվ առաջին կամավորը պետք է լիներ Ս. Սարգսյանը, որը եկել է ինձ մոտ և ասել, որ պատրաստ է 200 մլն դոլար ներդնել, նրան հաջորդեցին ուրիշները: Բայց Հոկտեմբերի 27-ը փրկեց և՛ այդ գումարները ներդնելուց, և՛ ստուգումներից, որ սկսել էինք սեփականաշնորհված օբյեկտների օրինականության շուրջ: Միայն Երևանի կոնյակի գործարանում առկա էր 800 մլն դոլարի հումք, բայց գործարանը վաճառվեց կարծեմ 27 մլն դոլարով: Վ. Սարգսյանը դեմ էր այդ վաճառքին, բայց Քոչարյանն ամեն ինչ արեց, որ դա տեղի ունենա: Եվ էլի շատ բաներ էին արվում, որոնք Վազգենին համոզում էին, որ եթե այդպես շարունակվի ևս 2-3 տարի, Հայաստան չի մնա…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում