2016-2017 թվականներին ամերիկացի վարորդները միջինում օրական 2.2 ուղևորություն են կատարել: Դրա համար պահանջվել է 51 րոպե, հեռավորությունը՝ 31,5 մղոն: Նման եզրակացության է եկել երթևեկության անվտանգության հիմնադրամը՝ ավելի քան 11 հազար ամերիկացի վարորդների շրջանում հետազոտություն իրականացնելով: Տարվա ընթացքում ԱՄՆ վարորդները վարում են 11 500 կիլոմետր, որը հավասար է Սան Ֆրանցիսկոյից Վաշինգտոն գնալուն և հետ վերադառնալուն: Վերջին տարիներին այս ցուցանիշն աճել է։ 2014-2015թթ. տարեկան հեռավորությունը կազմել է 10.9 հազար մղոն: Միջին հաշվով ամերիկացիները 21 րոպե ավելի են անցկացնում ղեկի վրա:
Հիմնադրամի ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ վերջերս 16 տարեկանից բարձր վարորդների թիվն ավելացել է 3,6 միլիոնով: 2016-2017 թվականներին դրանց թիվը 225.8 մլն էր: Ինչպես պարզվեց՝ Միացյալ Նահանգների արևմտյան մասի բնակիչները ղեկի վրա ամենաշատ ժամանակն են անցկացնում (միջին հաշվով, մոտ 59 րոպե), և ամենից քիչը ամերիկացիներն են միջին արևմուտքից (45 րոպե): Ընդհանուր առմամբ, տղամարդիկ 19%-ով շատ ժամանակ են ծախսում և 19%-ով շատ են վարում, քան կանայք: Իսկ վարորդները, որոնք ամուսնացած են կամ հարաբերությունների մեջ են, ավելի քան 12% շատ ժամանակ են անցկացնում ղեկի վրա, քան միայնակ վարորդները:











































