Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած նախագծերը օրակարգ ներառելու համար քվեարկության դնելու հարցը:
Կառավարության և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց. «Ի՞նչն է խանգարում, որ այստեղ մենք քննարկենք նախագիծը: Եթե նախկին ավանդույթները, երբ կառավարությունը ինչ եզրակացություն տալիս էր և ԱԺ մեծամասնությունը նույնպիսի էնտուզիազմով վավերականացնում էր այդ եզրակացությունը, պիտի շարունակվի, ապա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում»:
Նա պնդեց, որ ներկայացված նախագիծը մարդասիրական քայլ էր. «Մի կրկնեք նախորդ կառավարության և նախորդ խորհրդարանի սխալները»:
Նա հիշեցրեց պարոն Միրզոյանին, որ նա ևս ընդդիմություն եղած ժամանակ ասել է, որ թույլ տրվի նախագծերը քննարկվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































