Saturday, 25 07 2026
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց

Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը

4 մարտի 2019 թ., Երևան. Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) կլոր սեղանի ընթացքում ամփոփեցին «Ձեռնարկատիրական  մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը, որի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայում պահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։

2018թ-ի մայիսից  սկսված ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-ն ընտրված 5 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համար իրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝  այցելություններ ձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:

Դրանց միջոցով աշակերտները և ուսանողները տիրապետել են ՏՏ և հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն և նոր պատկերացումներ տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման և իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

«Բարձր եմ գնահատում Beeline-ի սոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում: Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասին թրեյնինգի կարևորությունը», – նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելու կարևորագույն գրավականն է, և մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված և մտածված որոշում կայացնեն։  Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն և մեծ հաղթանակներ կապահովեն իրենց և Հայաստանի համար», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների և տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է  խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում