Բրիտանական ընտանիքի երեք անդամները ստամոքսի հեռացման վիրահատության են ենթարկվել՝ քաղցկեղի նկատմամբ հակվածության մասին իմանալուց հետո:
BBC News-ի փոխանցմամբ, Սոֆիա Ահմեդը և նրա եղբայրները, Թահիր Խանը և Օմարը որոշել են հետազոտության ենթարկվել իրենց մոր և քրոջ ստամոքսի քաղցկեղի հետևանքով մահանալուց հետո: Արդյունքում պարզվել է, որ նրանք նույնպես ռիսկային խմբում են, ուստի բժիշկները խորհուրդ են տվել ստամոքսի հեռացման վիրահատության ենթարկվել:
Սոֆիայի խոսքերով, նա իմացել է, որ քրոջ մոտ քաղցկեղ կարող էր զարգանալ գենետիկ հակվածության հետևանքով, երբ կարդացել էր նրա բժշկական քարտը:
«Բոլորը մտածում էին, որ ես խենթ եմ, մինչև մենք ստացանք թեստերի արդյունքները և պարզեցինք, որ ես իզուր չեմ անհանգստացել»,- ասել է աղջիկը:
Նշվում է, որ բոլոր վիրահատությունները հաջող են ընթացել: Երիտասարդներն իրենց լավ են զգում: Սոֆիան, չնայած վիրահատությանը, որոշել է հղիանալ և երեխա ունենալ:







































