Friday, 10 07 2026
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե

Արցախի Հանրապետության ԱԺ-ում մեկնարկել է գարնանային նստաշրջանը

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է հայ նորագույն պատմության մեջ փետրվար ամսվա, ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական իրադարձություններին: Այս համատեքստում ընդգծվել է 31 տարի առաջ ազգային ինքնությունը պահպանելու ու պետականությունը վերականգնելու պահանջով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման կարևորությունը և հիշատակվել Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածի փաստը: Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:

ԱԺ նախագահը նաև ողջունել է նիստին մասնակից Արցախի պետական համալսարանի քաղաքագիտություն և թարգմանչական գործ մասնագիտության ուսանողներին, ովքեր փորձուսուցում են անցնում հանրապետության օրենսդիր մարմնում, ու մաղթել մասնագիտական կարողությունների կատարելագործում և ակտիվ մասնակցություն՝ հայրենիքին ծառայելու գործում:

Հունվար-փետրվարին Ազգային ժողովի գործունեությունն ամփոփելուց հետո, Աշոտ Ղուլյանը հայտարարել է 9-րդ նստաշրջանը բացված, որից հետո խորհրդարանը հաստատել է իններորդ նստաշրջանի և փետրվարի 27-ի նիստի օրակարգերը:

Հաջորդիվ Ազգային ժողովը լսել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկությունը՝ խորհրդի 2018թ. գործունեության մասին:

Անդրադառնալով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարկել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ առաջարկվում է ԼՂՀ քրեական դատավարության, ԼՂՀ քաղաքացիական դատավարության, ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքերով կարգավորվող իրավահարաբերությունները համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթներին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է քվեարկել նախագծին:

Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հեղինակի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արդարության պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռությունը: Նախագծով առաջին անգամ սահմանվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները և այլ իրավական դրույթներ:

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանն այս նախագծի վերաբերյալ ևս ներկայացրել է դրական եզրակացություն, որից հետո խորհրդարանն օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հաջորդը «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր, որի ընդունմամբ, նախարարի խոսքով, կվերացվի դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձի իրավունքների սահմանափակումը: Դրական եզրակացությամբ խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: Հեղինակի փոխանցմամբ՝ այն նպատակ ունի կարգավորել պաշտոնաթող նախագահներին ընձեռնված արտոնություններից օգտվելու պայմանները:

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Վերջինս նշել է, որ գործադիր իշխանությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, քանի որ անընդունելի է համարում առաջարկվող փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված նախագահի երաշխիքները սահմանված են Սահմանադրությամբ, որպես պետության գլուխ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնաթողությունից հետո՝ իր կարգավիճակին համարժեք: Գործադիր իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դրանց տրամադրումը որևէ առնչություն չունի պաշտոնաթող նախագահի՝ Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու հանգամանքով:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր՝ որոշ վերապահումներով: Խորհրդարանը 9 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է օրենքի ընդունումը:

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու լիազորությունը կվերապահվի Արցախի Հանրապետության կառավարությանը: Արդյունքում՝ կբարձրացվեն 3 332 անձանց կենսաթոշակների չափերը՝ հավասարեցնելով 25 հազար դրամի:

Խորհրդարանը հավանություն է տվել սույն օրենքի ընդունմանը՝ հիմք ընդունելով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները պատասխանել են բնագիտական մասնագիտությունների զարգացմանը, կադաստրային գնահատման աշխատանքներին, Քաշաթաղի շրջանի ջրամատակարարմանը և բնակարանաշինությանը, քրեակատարողական հիմնարկներին, վարկային տոկոսադրույքներին, սպորտի ոլորտում պետական աջակցությանը, առողջապահության ոլորտում որոշ ծառայությունների պայմաններին և դրոշմանիշային վճարներին վերաբերող պատգամավորների հարցերին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Էրիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Արպատ Ավանեսյանը, Արամ Գրիգորյանը, Գեղամ Ստեփանյանը և Արթուր Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում