Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Սամվել Բաբայանի հայտարարությունը Արցախի իշխանական թեւին բերել է աֆեկտային վիճակի. կոչ

Ինչպես եւ սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թեւը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Այս մասին Արցախի իշխանություններին ուղղված կոչ-հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։ Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետեւ դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։

Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում եւ շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո 45 օրվա ընթացքում։ Ցանկացած պատկերացումից դուրս է, որ, օրինակ, 40 000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միեւնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում եւ վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։

Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք, իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։

Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն, կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ, չցուցադրելով սեփական վախերը։

Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ Աահմանադրությունը արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի եւ կհասկանանք, արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։

Վերադարձեք օրինական դաշտ։

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ եւ ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում