Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Մարտի 1-ի գործով նախկին դատապարտվածները պետք է արդարացվեն. ովքե՞ր կստանան փոխհատուցում

Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ: Նախագծով տուժող են ճանաչվում և, հետևաբար, փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերում «այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել» այդ իրադարձությունների հետևանքով: Միևնույն ժամանակ, ըստ նախագծի՝ «անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում վնասվածքի կամ խեղման հետևանքով անձի ստացած միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքը»:

Ըստ լուրերի՝ այս նախագիծը մեծ դժգոհություն է առաջացրել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով մի քանի տարի բանտերում անցկացրած քաղբանտարկյալների շրջանում: Նրանք համարում են, որ եթե մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և իրենք այդ հեղաշրջման արդյունքում ապօրինի հայտնվել են կալանավայրերում, պետք է ճանաչվեն բռնադատվածներ և օրենքի ուժով փոխհատուցում ստանան։

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չի ինչ-որ դժգոհություններից։ Նրա խոսքերով՝ նախագիծն այն տեսքով, որով որ դրված է շրջանառության մեջ, նորմալ է, ճիշտ նախագիծ է։ Իսկ մարտի 1-ի իրադարձություններից տուժածների մյուս խումբը՝ դատապարտվածները, քրեական հետապնդման ենթարկված անձանց, հարկային տեռորի ենթարկված, հետապնդված անձանց, Խաչատրյանի խոսքերով, ճիշտ է անդրադառնալ, բայց ոչ օրենքի այս նախագծի շրջանակներում, այլ առաջիկայում մշակվող անցումային արդարադատության շրջանակներում, քանի որ կա սեփականության վերադարձի, խախտված աշխատանքային իրավունքի վերականգնման հարց, իսկ դատապարտվածների մասով՝ նախ և առաջ արդարացման որոշումներ և հետո նոր միայն նյութական ու բարոյական վնասի հատուցման խնդիր։ «Բացի դրանից՝ ՄԻԵԴ-ում ներկայացված գործեր կան, որոշ քաղբանտարկյալների մասով արդեն Եվրոպական դատարանի որոշումները կան։ Օրինակ՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով մենք համարում ենք, որ կա նոր երևան եկած հանգամանք, որի հիման վրա Վճռաբեկ դատարանը պետք է վերանայի գործը և արդարացման դատավճիռ կայացնի։ Ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանի որոշումներից հետո մենք բոլոր քաղբանտարկյալների գործերով վերանայման վարույթ հարուցելու պահանջով կդիմենք Վճռաբեկ դատարան»,- ասաց Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ ԱԺ փոխնախագահների հեղինակած օրինագծի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ հնարավորություն կստանան փոխհատուցում ստանալ։ Իսկ կոնկրետ թիվ չկա, քանի որ 2008-ին շատ-շատերը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել, չեն դիմել բուժօգնության՝ վախենալով, որ տուժողից կդառնան մեղադրյալ, որը բնորոշ էր այդ օրերին։ Դրա համար շատերը չեն դիմել, թաքցրել են իրենց վնասվածքների մասին և հիմա չունեն համապատասխան փաստաթղթեր։ «Օրինակ՝ անցած տարի մեզ դիմեց մի քաղաքացի, որը մարտի 1-ի դեպքերի ժամանակ ստացած վնասվածքից հետագայում կուրացել էր, քանի որ չէր դիմել բուժօգնության։ Այդպիսի մարդիկ հիմա կհայտնվեն, կդիմեն համապատասխան հանձնաժողովին։ Եվ եթե կարողանան ապացույցներ ներկայացնել, որ իրենք վնասվածքներ են ստացել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, ապա կստանան փոխհատուցում։ Ես կարծում եմ, որ դրանք 300-ի հասնող դեպքեր են»,-ասաց ՀԱԿ իրավական համակարգողը՝ հավելելով, որ օրինագծի ընդունումից հետո ի հայտ եկող տուժողները կարող են նաև կարևոր տեղեկություններ հաղորդել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, որը կարող է և օգնել գործին. «Ես գիտեմ դեպք, որ ՀՔԾ-ում այդ անձն արդեն տուժողի կարգավիճակ ունի, հաստատվել է, որ նա մարտի 1-ին է վնասվածք ստացել։ Կարծում եմ, որ այս դեպում ավելի շատ մարդիկ կդիմեն»։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա, մեր զրուցակցի խոսքով մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված մոտ 150 անձ է դատապարտվել ամենատարբեր հոդվածներով՝ սկսած խուլիգանությունից, մինչև սահմանադրական կարգի տապալում, բայց այդ բոլոր անձիք, անձանց բացառության, ենթական են արդարացման.«Բայց այստեղ ես շատ եմ կարևորում, որ պրոցեսը գնա օրինականության, արդարադատության սկզբունքներին շրջանակներում։ Շատ կարևոր է, որ ներդրվի անցումային արդարադատության գործիքները և հենց այդ գործիքների կիրառմամբ լինի արդարացման գործընթացը»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում