«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
Ակտիվիստները մտադիր են Ջոն Սնոուի տեսքով արծաթե արձանիկ ստեղծել։ «Մենք որոշել ենք այն ստեղծել ագռավի անձրևանոցով, որովհետև մենք պատ ունենք։ Նա կլինի պատի պահապանը, որ կպաշտպանի մարդկությանը սպասվող սառնամանիքներից»,- պարզաբանել է քանդակագործ Նիկոլայ Չոչասովը։ Նա հավելել է, որ արձանիկի վրա կլինեն տարածաշրջանի ազգային ատրիբուտները։
Երկրպագուները վստահ են, որ Վեստերոսի հյուսիսում գտնվող պատի նախատիպը յակուտական Լենյան սյուներն են։ Նրանց կարծիքով՝ արձանի ստեղծումը թույլ կտա ավելացնելու զբոսաշրջիկների հոսքը և մեծացնելու հետաքրքրությունը տեղի տեսարժան վայրերի նկատմամբ։









































