Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Էջմիածնի քաղաքապետը դատի կտա իրեն «անլվա կենդանի», «գարշահոտ աղբ» անվանած օգտատիրոջը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ, որը, ըստ Գասպարյանի, շարունակաբար վիրավորական գրառումներ է կատարում իր մասին։ Իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով Գասպարյանը տեղեկացրել է, որ որպես փոխհատուցում պահանջող գումարը տրամադրելու է քաղաքի մանկապարտեզներին։

«Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները:

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ (ներկայացվում է ստորև):

‼️Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում‼️

‼️Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին‼️

‼️Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության‼️

‼️Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով‼️», – գրել է Գասպարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում