Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Ներկա սահմանադրությունը բարելավման կարիք ունի. ինչ են առաջարկում իշխանությունն ու ընդդիմությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ կողմ չէ կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն: Մեկ տարում սահմանադրական հանրաքվե անցկացնելու և կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու առաջարկով հանդես էր եկել ՀԱԿ-ը: Ըստ Արարատ Միրզոյանի՝ պետք է առաջ գնալ և ամեն ինչ անել խորհրդարանական համակարգի կայացման համար:

Նախկին՝ կիսանախագահական համակարգին վերադառնալուն դեմ է նաև «Լուսավոր Հայաստանը»: Միաժամանակ արտախորհրդարանական տասը ուժեր պատրաստվում են համաժողովրդական հարթակ ստեղծել՝ միավորվելով «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ: Այսպիսով՝ կողմ և դեմ բևեռներն ուրվագծվում են, մնում է հետևել, թե երբ և որտեղ կհանդիպեն այդ բևեռները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ կիսանախագահական համակարգին վերադառնալը և արտահերթ ընտրություններ անցկացնելը սխալ կլինի՝ հաշվի առնելով քաղաքական զարգացումները. «Ուղղությունը շատ պարզ է. պետք է զարգացնել խորհրդարանական համակարգը»: Ս. Ավետիսյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց այս պահին դա հրատապ հարց չէ: Նրա խոսքով՝ ներկա Սահմանադրությունը բարելավման կարիք ունի, բայց ոչ հիմնովին ջնջելու:

Կ. Սիմոնյանի կարծիքով նույնպես սահմանադրական փոփոխություններ իրականացնելը ոչ առաջնային կարևորություն ունեցող օրակարգ է: Նրա խոսքով՝  ցանկացած համակարգային փոփոխություն ցնցում է. «Չարմատավորված խորհրդարանական համակարգը վերափոխելը, թեկուզ հետընթաց կատարելը բերելու է նրան, որ չենք ունենալու ո՛չ նորմալ խորհրդարանական, ո՛չ նորմալ կիսանախագահական համակարգ, ստացվելու է մուտանտ համակարգ, որտեղ որևէ մեկը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրելու: Կգրանցվի հետընթաց»: Կ. Սիմոնյանը նաև հավելեց, որ խմբակցությունների դերի բարձրացումը պահանջում է սահմանադրական փոփոխություններ. «Պետք է կարողանանք հասնել նրան, որ խորհրդարանը Սահմանադրության միջոցով ամրագրված ունենա առավել բարձր իրավունքներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում