Saturday, 11 07 2026
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Ապահեղափոխություն՝ հեղափոխության հաղթանակի գրավականը

Հեղափոխությունը, որպես այդպիսին, չափազանց բարդ ու բազմաշերտ գործընթաց է։ Այն ուղղահայաց և հորիզոնական վեկտորներով թիրախավորում է հանրային կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ ցնցելով և երբեմն էլ շարքից հանելով նույնիսկ ամենակենսունակ ինստիտուտներն ու համակարգերը։ Հայկական թավշյա հեղափոխությունը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ, քանի որ նույնիսկ անարյուն ու խաղաղ հեղափոխական շարժումն արդեն իսկ ուժգին կաթված է հանրության համար։

Եթե հեղափոխության բռնկումը ժամանակագրական տեսանկյունից հնարավոր է արձանագրել, ապա դրա ընթացքն ու ավարտը չափազանց դժվար է կանխորոշել։ Այսինքն՝ գործընթացը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից՝ հայտնվելով անկասելի ու անկանխատեսելի շրջապտույտի մեջ։ Փաստորեն հեղափոխությունը երբեք հենց այնպես չի ավարտվում, ու ոչ ոքի հայտնի չէ, թե երբ այն կավարտվի։

Օրինակ՝ 1917 թ․Փետրվարյան հեղափոխությունից հետո թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է՝ ինքնակալությունը տապալվել է, ցարը հրաժարվել է գահից, իսկ ժամանակավոր կառավարությունն էլ պետությունը առաջնորդում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Բայց ո՛չ, բանից պարզվում է, որ ոչինչ էլ չէր ավարտվել, և ամեն ինչ դեռ առջևում էր։

Նույն օրինաչափությունը կարող ենք նկատել նաև Ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքի մեջ, որը, փաստորեն, վերջնականապես կանգնեցրեց միայն գեներալ Բոնապարտը։

Այսինքն՝ հայկական հեղափոխության վերջնական արդյունքներն էլ դեռևս հստակ չեն, և չափազանց բարդ է կանխատեսումներ իրականացնել դրա վերջնական ավարտի ու արձանագրած նվաճումների վերաբերյալ։ Գուցե այն արդեն իսկ ավարտվել է։ Անկախ ամեն ինչից, մենք ակնկալում ենք, որ հեղափոխական Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կկարողանա սահուն կերպով անցում կատարել հեղափոխական շրջափուլից դեպի պետականաշինության կայուն շրջափուլ։

Անցելով առաջ՝ արձանագրենք, որ հեղափոխության գլխավոր բարդությունը ոչ թե դրա բուն ընթացքն է, այլ հեղափոխական ուժգին կաթվածի հետևանքների հաղթահարումը կամ, այլ խոսքով ասած, վերականգնողական շրջափուլը։ Այստեղ գործում է պատերազմներին հաջորդող ընթացքի տրամաբանությունը, չէ՞ որ ռազմական կոնֆլիկտներն էլ խոր ցնցում են ցանկացած հանրույթի համար, և պատերազմներից հետո պետությունը վերականգնվելու, պատերազմի կործանարար հետևանքները չեզոքացնելու պարտադրանքի առջև է կանգնում։

Այս տեսանկյունից Հայաստանն էլ բացառություն չէ։ Ինչպես վերևում նշեցինք, ՀՀ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, պետք է ցատկ իրականացնի ապակենտրոն հեղափոխությունից դեպի կենտրոնացված պետականաշինություն։ Հենց այս ցատկն էլ այդ վերականգնողական գործընթացն է։

Պատերազմներն ու հեղափոխությունները ունեն ևս մեկ չափազանց կարևոր ու նույնանման առանձնահատկություն։ Պատերազմներից հետո, որպես կանոն, պետությունները կանգնում են չափազանց վտանգավոր մի մարտահրավերի առջև, որն է՝ ռազմաճակատից վերադարձած զորահրամանատարների քաղաքական ու տնտեսական հավակնությունների բավարարումը։ Կարծես թե օրինաչափություն լինի, ռազմական գործողություններում պետությանը մեծագույն ծառայություններ մատուցած զինվորականները խաղաղ պայմաններում ապակայունացնում են պետության ներքին կյանքը՝ դառնալով վտանգավոր քաղաքական գործոն։ Այս երևույթի հետ առերեսվել են նույնիսկ այնպիսի կայացած երկրներ, ինչպիսին են՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և եվրոպական մի շարք պետություններ։ Հայաստանը նույնպես այս տեսանկյունից բացառություն չէ։

Գրեթե նույն օրինաչափությունը տեսնում ենք նաև հեղափոխություններին հաջորդող շրջափուլերում։ Հեղափոխության հաղթանակի գործում ներդրում ունեցած մարդիկ հաճախ քաղաքական հավակնություններ են դրսևորում՝ ցանկություն հայտնելով մասնակից դառնալ պետության կառավարման գործընթացին։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է հեղափոխության առաջնորդների համար, քանզի վերջիններս ստիպված են լինում մասնակիցների ու աջակիցների մի ստվար զանգվածի տեղավորել կառավարման համակարգում։ Արդյունքում ձևավորվում է հեղափոխական բյուրոկրատիա։

Սա երկակի իմաստավորում ունեցող գործընթաց է․մի կողմից իշխանությունները նախկին հեղափոխականներին հեռու են պահում արկածախնդրություններից՝ դարձնելով վերահսկելի, իսկ մյուս կողմից էլ՝ պարտադրված կերպով հարվածում են պետական համակարգին՝ կարևորագույն միջին օղակը հանձնելով ապաշնորհ բյուրոկրատիային։

Խորհրդային միության պատմության հետազոտողներից շատերը հակված են կարծելու, որ պետության ճահճացման ու ժանգոտման գործում մեծագույն ներդրում ունեցավ հենց հեղափոխական բյուրոկրատիան, որի ներկայացուցիչները, աշխատասենյակներում պարապ նստելուց ու ծառայողական արտոնություններից օգտվելուց բացի, ուրիշ ոչինչ չգիտեին և չէին էլ ուզում սովորել, քանի որ իրենք հեղափոխականներ էին ու արդեն իսկ՝ բացարձակ ճշմարտության կրողներ։ Ավելորդ չի լինի, եթե նկատենք, որ Ստալին-Տրոցկի դիմակայության մեջ մեծագույն դեր խաղաց հենց այդ նույն բյուրոկրատիան, որը, վերահսկվելով Ստալինի կողմից, ապահովեց Տրոցկու վերջնական «կապիտուլյացիան»։

Այսպիսի մի հեղափոխական բյուրոկրատիա ձևավորվել է նաև Հայաստանում։ Այս հարցում մենք չենք կարող քննադատել Փաշինյանին, քանի որ դրա ձևավորումը պարզ օրինաչափություն էր։ Առնվազն հիմարություն կլիներ հեղափոխականների մի զգալի հատվածին թողնել փողոցում՝ չհաշվարկելով նրանց հակահեղափոխական դառնալու հեռանկարը։

Արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը լցվել է անհաշվելի քանակությամբ ու արհեստական կարևորված օգնականներով, խորհրդականներով, մամուլի խոսնակներով, կիսագրագետ փոխնախարարներով (իհարկե փոխնախարարներից ոչ բոլորն են կիսագրագետ) և այսպես շարունակ։ Եթե շատ եք ուզում, ապա ինձ էլ կարող եք դասակարգել այդ շարքում, դեմ չեմ (բայց ես երբեք չեմ խնդրել, որ ինձ աշխատանքի նշանակեն)։

Այս բյուրոկրատիայի հետ ՀՀ-ն երկար ճանապարհ անցնել չի կարող, դա բոլորիցս լավ հասկանում է նաև վարչապետը։ Պետական կառավարման համակարգը պետք է ապահեղափոխականացվի, այսինքն՝ հեղափոխական բյուրոկրատիան պետք է աստիճանաբար չեզոքացվի, հեղափոխությանը մասնակցած լինելու հանգամանքը չպետք է դիտարկվի որպես պաշտոն զբաղեցնելու գրավական։ Հավատացնում եմ, չչեզոքացվելու դեպքում այդ հեղափոխական բյուրոկրատիան պետականաշինության փուլում ծանրագույն, բայց թելադրող բեռ է դառնալու և՛ պետության, և՛ հանրության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում