ԱՄՆ Մինեսոտա նահանգի ոստիկանությունը պարզել է, որ Դոնալդ Թրամփ մականվամբ շան սպանությունը քաղաքական բնույթ չի կրել։ Այս մասին հաղորդել է տեղի շերիֆը, փոխանցում է Fox News-ը։
Նշվում է, որ շանը գնդակահարել են փետրվարի 10-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շան սեփականատերը Դոնալդ Թրամփի կողմնակիցն է, իսկ նրա հարևանը դեմոկրատական կուսակցությանն է աջակցում։ Այդ պատճառով օգտատերերը կասկածել են, որ սպանությունը քաղաքական բնույթ կարող էր կրել։
Ջեքսոն շրջանի շերիֆը հայտարարել է, որ Թրամփին սպանողը օրինական հիմունքներով իր մասնավոր սեփականության տարածքում պաշտպանել է անասուններին։







































