Friday, 10 07 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի հետ

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական համագործակցությունն ընդլայնվել է՝ ներառելով նախկին 13-ի փոխարեն 15 ոլորտ:

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի ունեցած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Հայ-կիպրական երկկողմ պատմական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ պատրասատակամության և ընդհանուր մոտեցումների վրա, որն ունի լուրջ հեռանկարներ:

«Մենք Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ քննարկել ենք պաշտպանության բնագավառում առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունը: Տեղեկացնեմ ձեզ, որ անմիջապես տեղում մեր 13 համագործակցության միջոցառումները դարձան 15:

Ներկայացրել եմ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մանրամասները և գտնում ենք, որ տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում շատ կարևոր է երկուստեք»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպման հետ կապված խնդիրները:

«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկրների մեջ քչերից մեկն է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը և, ի ուրախություն մեզ, ունի մեզ հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, քանի որ կիսում են պարտադիր ժամկետային ծառայության բոլոր դժվարությունները: Եվ պայմանավորվել ենք, որպես առաջնահերթություն, տեղեկատվություն փոխանակել իրար հետ»,- հավելեց Տոնոյանը:

Նախարարն ասաց, որ Կիպրոսի հետ համագործակցելու են ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության, ռազմական արդյունաբերության ոլորտում, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,- եզրափակեց Տոնոյանը:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսը հրավերի համար շնորհակալություն հայտնեց Տոնոյանին և նշեց, որ մեծ ուրախությամբ է այցելել Հայաստան:

«Իմ այսօրվա այցելությունը վկայում և ապացուցում է այն, որ մեր երկու երկրները ունեն ներուժ ապագա ծրագրերի զարգացման և պաշտպանական համագործակցության բնագավառներում: Մեր երկու երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում: Մենք հակված ենք տարածաշրջանային խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը: Սրանք պատմական արժեքներ են, որոնք միշտ ուղեկցվում են մարդկության հետ: Այսօրվա մեր ստորագրած պաշտպանական համագործակցության ծրագիրը մեզ տանում է մեկ քայլ առաջ համագործակցության մակարդակում, ինչպես նաև միտված է զարգացնելու տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցերում մեր համագործակցությունը»,- ասաց Անգելդիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում