Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ես իմ ստամոքսի հարցերը կարող եմ լուծել՝ սա մարդ մնալու պայքար է. Արաբոյի Մանվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը (Արաբոյի Մանվել):

Պարոն Եղիազարյան, ազատամարտիկները նախաձեռնել էին փետրվարին հեղափոխություն իրականացնել: Ստացվո՞ւմ է միավորումը, հնարավո՞ր է առանց քաղաքական ուժերի՝ հաջողության հասնել:

– Ժամանակի մեջ կարող է մի քիչ չտեղավորվեն, կամ գուցե էմոցիոնալ խոսքի արդյունք է ամիս նշելը՝ չեմ ուզում բարդացնել իրավիճակը, բայց ամեն դեպքում ժամանակը նշելն այնքան էլ տեղին չէ:

Քաղաքական իրավիճակն այնպես է փոխվում, որ փետրվարը կարող է դառնալ մարտ, մարտը՝ ապրիլ, բայց այն, որ մենք ասում ենք, որ սա շատ կարճ է տևելու, այս ամենը շարունակություն չի ունենալու՝ դա միանշանակ է. ես համաձայն եմ այդ մտքի հետ:  

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կարող ենք առանց քաղաքական ուժերի հեղափոխություն անել, ես գտնում եմ՝ ոչ, այդպես չենք կարող անել: Այստեղ կարևորն այն է, թե ով  է ձգող ուժը: Ես մի անգամ ասել եմ, որ կան կուսակցություններ, որոնք չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ եթե չեն արտահայտում, և եթե վաղը գան իշխանության, նրանք իրենց մտերիմների մեջ են բաժանելու իշխանությունը, ինչից մեր ժողովուրդը չի շահելու:

Կան այնպիսիք, որոնք միավորվելով՝ լրացնում են մեր շարքերը, բոլորս միասին անում ենք այս գործը, և երբ իշխանությունները փոխվեն, մենք երաշխավորում ենք, որ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդը կընտրի՝ ում ցանկանա, որ կուսակցությանը, որ նախագահին ցանկանա: Ուզում է՝ կարող է «Օրինաց երկրի» Հեղինե Բիշարյանին ընտրի, եթե, իհարկե, առանց փողի նա ընտրվի:

Ազատամարտիկները վերջերս քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերել Սասուն Միքայելյանի հետ: Ի՞նչ կտա ձեր նախաձեռնությանը այդ նոր միավորումը:

Ես հուլիսին եմ Հայաստան եկել ՌԴ-ից, միացել և ստեղծել ենք դաշտային հրամանատարների խորհուրդ, հետո կամաց-կամաց հավաքվել են մեր ընկերները՝ առանց որևէ սահմանափակման: Սասուն Միքայելյանն էլ է մտածում, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել ազատ, արդար ընտրությունները. այլ նորություն չկա:

Սա նոր շարժում է՝ նոր ոգով: Այս պայքարն ինձ համար մարդ մնալու պայքար է, ոչ թե ստամոքսի. ես կարող եմ իմ ստամոքսի հարցերը  լուծել, բայց այս պայքարն ինձ համար մարդ մնալու պայքար է: Եթե ես զգամ, որ իմ մարտական ընկերները դուրս են մնում այդ պայքարից, շեղվում են այդ ճանապարհից,  բնական է՝ չեմ համագործակցի իրենց հետ: Բայց նման բան ես չեմ նկատել, բոլորս միասին հանգել ենք այն եզրակացության, որ ժողովրդի մեծ մասը հիասթափված է, և պետք է մեր ուժերը ավելի ամուր ներդնենք, որպեսզի իրավիճակի լուծմանը օգտակար լինենք: Մեր ժողովուրդը խուճապի մեջ է, իսկ խուճապի մեջ գտնվող ժողովուրդը ամեն պահի կարող է սխալվել, ամեն պահի կարող է և տանուլ տալ, և, ասենք, ինքնասպանություն գործել:

Պարոն Եղիազարյան, իսկ ի՞նչ կարծիքի եք Երկրապահ կամավորների միության մասին: Ձեր և նրանց գործունեության միջև ի՞նչ տարբերություններ և նմանություններ եք տեսնում: Ասում են, թե Դուք ԵԿՄ-ին այլընտրանք  եք լինելու, այդպե՞ս է:

– Այդպես  չէ, ինչպե՞ս կարող ենք մենք այլընտրանք լինել մեր մարտական ընկերներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը: Իսկ ովքեր իրենց հայրենիքը չեն սիրում՝ լինի ազատամարտիկ, ջութակահար, երգիչ, դասախոս, թե քաղաքական գործիչ, բնական է, որ մենք նրանց դեմ ենք լինելու:

Մի մոռացեք, որ ԵԿՄ-ում հավաքված են մեր ընկերները, մենք նրանց ինչպե՞ս կարող ենք դեմ լինել: Մեկ կամ երկու հոգու՝ գուցե, ես չեմ ուզում անուններ տալ, բայց դրանք շատ քիչ են՝ ոչ միայն ԵԿՄ-ում, այլև ամբողջ աշխարհում շատ քիչ են՝ 1.5 տոկոս: Ե՛վ մամուլում, և՛ բանակում, և՛ նույնիսկ ոստիկանությունում լավ ընկերներ ունենք, որոնք և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մեզ պաշտպանում են: Նրանց հետ պատրաստ ենք դուրս գալ պայքարի: Մենք ԵԿՄ-ին այլընտրանք չենք կարող լինել, մենք այնտեղ մարտական ընկերներ ունենք, որոնց սիրտն էլ է այս ահավոր իրավիճակի համար ցավում:

– Բայց չէ՞ որ շատ ազատամարտիկներ այդ միությունից դուրս եկան հենց այն պատճառով, որ այն դադարեց գործել այնպես, ինչպես նախկինում, նույնիսկ  Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարություն տարածեցին:

– Գիտեք ինչ,  մեր ժողովուրդը, մեր պայքարը, մեր ազգային պատկերը և ժողովրդական կամքը առաջվանը չեն, վերջին 15-20 տարվա ընթացքում ամեն ինչ է փոխվել՝ նույնիսկ իշխանավորների մեջ, ժողովուրդն էլ այլևս առաջվանը չէ, ուրեմն էլ ինչպե՞ս կարող է մի կառույց անփոփոխ մնալ: Բայց ամեն դեպքում ԵԿՄ-ի տղաների մեծամասնությունը մեր մարտական ընկերներն են, ես նրանց հետ զրուցել եմ, նրանք էլ մղկտում են ցավից: Երբ մի լավ բան անենք, այդ տղաներն էլ մեզ հետ կհամախմբվեն, հայորդիներով  այս վիճակը կփրկենք: Մեկ  անգամ բոլորս միասին փրկել ենք,  մի անգամ էլ կփրկենք:

Օրինակ՝ ձեր նախաձեռնած հեղափոխության օրը կլինե՞ն ձեր կողքին, կսատարե՞ն ձեզ:

Ես կարծում եմ, որ նրանք մեզ չեն խանգարի: Դա կլինի ԵԿՄ-ից, այլ ջոկատներից, թե հասարակական կազմակերպության անդամներից՝ բոլորը միանշանակ ցավում են այս իրավիճակի համար: Եթե չլրացնեն մեզ, ապա չեն էլ խանգարի: Այս պայքարն իրենց երեխաների համար էլ է: Այս պայքարը Վոլոդյա Ավետիսյանին, Շանթին բանտից ազատելու պայքար է, այս ամբողջ մոլախոտը արմատախիլ անելու պայքար է: Պետք է այդ խոտը հանել պարտեզից.  մենք դարերի պատմություն ունենք: Բանսարկությունն իրականության անբաժանելի մասն է, ես չեմ ուզում, սակայն, նման բանով զբաղվել:

Եթե մենք այսօր հավաքվել ենք լավ բան անելու համար, ես չեմ կարծում, որ մեր մարտական ընկերները 90 տոկոսով չհավաքվեն ու չպաշտպանեն մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում