Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Պատվերը մի խառնեք քաղաքականության հետ». ԲՀԿ պատգամավորը` եղբոր բիզնեսի ու կուտակայինի մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, ում եղբոր «Սպիտակ տնակ» շինարարական ընկերությունը կառուցում է, մամուլի տեղեկություններով, ՊԵԿ նախագահին պատկանող «Երևան մոլ»-ը, իսկ ժամանակ առաջ վերանորոգել է հրդեհից տուժած ՀՀԿ գրասենյակը, հրահանգել է իր ընկերության տնօրեններին գումար չպահել կուտակային կենսաթոշակի համար, քանի որ ինքը դեմ է կուտակայինին և դա համարում է ժամանակավրեպ: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

– Պարոն Ախոյան, պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված խնդրում Դուք ինչպե՞ս եք վարվել Ձեր աշխատակիցների հետ, պահումներ արե՞լ եք:

– Նախ ասեմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, հանձնել եմ կառավարման: Իմ տնօրենները ինձ հարցրել են, ես ասել եմ` աշխատավարձից պահումներ չանեն, որովհետև ես ինքս դա համարում եմ ժամանակավրեպ, և մարդկանց էսօրվա վիճակում դրա ժամանակը չէ: Էն մարդիկ, ովքեր այսօր իբր հոժարակամ կապում են պայմանագրեր, ես համարում եմ, որ դրանք բոլորը պարտադրված են, մարդիկ ստիպված են գնում դրան, որովհետև գործից ազատելու կամ այլ լուրջ խնդիրներ կան:

– Ձեր ընկերությունների վրա եղե՞լ են ճնշումներ, որ պիտի պահումներն արվեն:

– Նման բան չի եղել: Նույնիսկ ակնարկ չի եղել:

– Իսկ ԱԺ-ի Ձեր աշխատավարձից պահումներ եղե՞լ է:

– Դեռևս չգիտեմ, չեմ հաշվել:

– Մտավախություն չունե՞ք, որ կառավարության որոշմանը դեմ գնալը կառավարման տրված Ձեր շինարարական բիզնեսին վնասի, Ձեր եղբոր բիզնեսին կվնասի պատվերների առումով:

– Մի բան էլ ասեմ` լրագրողական ծուղակներից վաղուց դուրս եկած մարդ եմ, ի՞նչ մտավախություն: Մինչև հիմա եթե նման բան չենք զգացել, ու չեմ էլ զգալու, որովհետև ես համարում եմ, որ էդ տեխնոլոգիաներն էլ են մաշված, ու չեմ կարծում, որ նման բան կիրառվի:

– Պարոն Ախոյան, մասնավորապես հայտնի է, որ Ձեր եղբոր ընկերությունը ՀՀԿ գրասենյակն էր վերանորոգում, նմանատիպ այլ պատվերներ ունի, չե՞ք կարծում, որ հնարավոր է նման պատվերներ չլինեն:

– Պատվերը մի խառնեք քաղաքականության հետ, լա՞վ: Ի՞նչ է` ձեզ թվում է, ես ինքս դե՞մ եմ պետութանը կամ ինչ-որ, երբեք: Երբեք, մենք նպաստում ենք մեր երկրի զարգացմանը, ամեն մեկս մեր տեսանկյունից: Իսկ եղբոր հետ կապված, ամեն մեկն ունի իր հետաքրքրությունն էս կյանքում, ամեն մեկն իր ուղղվածությունը:

– ԲՀԿ-ում ինչպե՞ս է բաշխված կուտակայինի դեմ ցույցերին մասնակցության հարցը, Դուք ինչո՞ւ չեք մասնակցում ցույցերին:

– Նման կոորդինացիոն կենտրոն գոյություն չունի մեզ մոտ: Մեր մոտ բոլորն ազատ են իրենց համոզմունքներում ու քաղաքական դիրքորոշումների մեջ: Կա հստակ կուսակցական որոշում, որ մենք մեր դիրքորոշումը տվյալ օրենքի նախագծերի վերաբերյալ հրապարակավ արտահայտում ենք: Ինչո՞ւ ես` չէ, հստակ պատասխանում եմ, ի տարբերություն շատ-շատերի` մեզանում կա հստակ գործի բաժանում, որովհետև մենք հանդես են գալիս թիմով, իսկ թիմում գիտեք` բոլորը չեն կարող հարձակվող կամ դարպասապահ լինել: Ամեն մեկն իր գործն է անում գլուխը կախ:

– Այսինքն` Ձեզ բաժին չի՞ հասնում ցույցերին մասնակցելը, դա Ձեր գործը չի՞:

– Չէ՛, ինչի բաժին չի հասել: Մի անգամ է եղել հանրահավաք, երբ ես հանրապետությունում չեմ եղել: Եվ էդ առումով էլ բոլորն ունեն իրենց դիրքորոշումը: Ոչ մի պարտադրված բան չկա:

– Պարոն Ախոյան, տեղեկություն կա, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև որոշակի «հրադադար» է հայտարարվել, դա ճի՞շտ է: Վերջերս ԲՀԿ խմբակցության նիստ եղավ, նման հարց քննարկվե՞լ է:

– Ո՛չ, մենք մնում ենք հարազատ մեր որդեգրած դիրքորոշմանը. լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում: Ոչ մեկի դեմ ոչինչ չունենք: Մենք ասել ենք, որ ոչ մի պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա կառավարության կատարած աշխատանքների համար:

– ՀՀԿ-ն էլ ասում է, որ ԲՀԿ-ն, երբ կոալիցիայի մեջ է եղել, կողմ է քվեարկել, հիմա, փաստորեն, ցույցեր է անում դրա դեմ:

– Ասելով չի: Ես չեմ կարծում, որ մի ժամանակ կողմ են եղել ու հիմա հանկարծ դեմ դարձան: Միգուցե մշակման փուլում է եղել: Ես էդ ժամանակ պատգամավոր չեմ եղել: …Ի՞նչ հրադադար: Սա աշխատանքային պրոցես է: Իշխանություն կամ ընդդիմություն` դրանք թշնամիներ չեն, դրանք գործընկերներ են, ուղղակի ունեն տարբեր դիրքորոշումներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում