Monday, 20 07 2026
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Անդրանիկ Մանուկյանը եղել է ճիշտ նույնպիսի «ռուսամետ» դեսպան Ուկրաինայում, ինչպես իր նախորդը. Բոժկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն։

– Պարոն Բոժկո, Դուք եղել եք Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ.-ին։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները այս պահին։

– Այդ ժամանակներից մենք ոչ հեշտ ճանապարհ ենք անցել՝ լուծելով ինչպես մեր ներքին խնդիրները, այնպես էլ փոխգործակցելով երկկողմ ու բազմակողմ մակարդակներում։ Հիշենք, օրինակ, թե ինչպես 1994 թվականին՝ Հայաստանի համար դժվարագույն ժամանակներում, իրականացվեց հայ-ուկրաինական աննախադեպ նախագիծ, երբ Օդեսայից ուկրաինական լաստանավով Հայաստան տեղափոխվեց 60 ցիստեռն բուտադեին՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Դրանից հետո Կուչմայի և Շևարդնաձեի մասնակցությամբ եղան վրաց-ուկրաինական բանակցություններ լաստանավային փոխադրումները կարգավորելու շուրջ։ Չնայած համապատասխան փաստաթուղթը ստորագրվեց, ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ տեխնիկական ու քաղաքական դժվարություններ, մինչև որ 1996 թվականի դեկտեմբերին Սև ծովում գտնվող լաստանավն իր առաջին բեռը փոխադրեց Ուկրաինայից Հայաստանի համար։ Իսկ հետո արդեն հակառակ ուղղությամբ «մեր երկիր» ուղղվեցին հայկական բեռները։

Ու երբ ինձ հարցնում են, թե ինչը կառանձնացնեմ իմ դիվանագիտական աշխատանքի ընթացքում, երևի առաջիններից մեկը ես կնշեի մեր դեսպանատան համագործակցությունը ուկրաինական «Ուկրֆերրի» ընկերության հետ, որի շնորհիվ Հայաստանը, ըստ էության, «կյանքի ճանապարհ» ստացավ։ Դա իսկական ճեղքում էր, որը բարենպաստ ազդեցություն ունեցավ և՛ Հայաստանի տնտեսության, և՛ հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Այն ժամանակ մենք անգամ չէինք կարող ենթադրել, որ կանցնի 20 տարի, և մեր հարաբերությունները, ցավոք, նորից կիջնեն 90-ական թվականների մակարդակին։ Դա տեսնելն ինձ համար շատ ցավալի ու ծանր է։

– Օրերս ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական հարաբերություններին, նշել է, որ 2014թ. Մայդանի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-Ուկրաինա հարաբերությունները հասել են «ողբերգական վիճակի»։ Ինչպե՞ս եք գնահատում հայ-ուկրաինական հարաբերությունները այս տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Ես կարծում եմ, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը շատ առումներով ճիշտ է, և ես երախտապարտ եմ նրան, որ հայ հասարակության ուշադրությունը ուղղեց այդ ցավոտ թեմայի վրա։ Ինչպես հայտնի է, 2014 թվականին Ուկրաինայում «Արժանապատվության հեղափոխությունից» հետո Ռուսաստանը գրավեց ուկրաինական Ղրիմը, սկսեց ռազմական գործողություններ ուկրաինական Դոնբասում։ Ըստ էության՝ մեզ համար դա պատերազմ է՝ անկախ նրանից, թե ինչպես այն կանվանենք՝ հիբրիդայի՞ն, թե՞ չհայտարարված։ Մենք՝ ուկրաինացիներս, ծանր, անհավասար պայքար ենք մղում ագրեսորի դեմ, որը խախտել է մեր երկրի ինքնիշխանությունը։ Ագրեսորը հզոր ու նենգ է։ Այս իրավիճակում Հայաստանը բռնել է Ռուսաստանի կողմը, որի մասին է վկայում ՄԱԿ-ում «ուկրաինական» հարցերում Հայաստանի քվեարկությունը։ Ինչպես տեսնում ենք վերջին քվեարկություններից, իրավիճակը չի փոխվել նաև Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո։ Անկասկած, ամեն երկիր իրավունք ունի ընտրելու իր առաջնահերթությունները՝ ելնելով իր ազգային շահերից։ Նման ընտրության պատճառները հասկանալի են։ Բայց իրերը պետք է կոչել իրենց անուններով և խոսել մեր երկկողմ հարաբերությունների ողբալի վիճակի մասին։

–  Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայում Հայաստանի վերջին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեսպանատունը ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահերին։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, Հայաստանի դեսպանները Ուկրաինայում կարողացել ճիշտ դիվանագիտական հարաբերություններ կառուցել։

– Ես չէի ցանկանա հայ-ուկրաինական հարաբերությունները գնահատելիս անցնել անձերին, բայց ստիպված եմ այստեղ ներկայացնել նաև իմ տեսակետը։ Ինձ թվում է, որ Անդրանիկ Մանուկյանը եղել է ճիշտ նույնպիսի «ռուսամետ» դեսպան Ուկրաինայում, ինչպես իր նախորդը, քանի որ այս կամ այն դեսպանը կատարում է իր երկրի ղեկավարության, մասնավորապես՝ ԱԳ նախարարի հրահանգները։ Այդ իմաստով Անդրանիկ Մանուկյանը ելնում էր Ուկրաինայի նկատմամբ իր երկրի քաղաքականությունից՝ ոչ ավել, ոչ պակաս։ 1993-1996 և 2001-2005 թվականներին աշխատելով Ուկրաինայի ԱԳՆ-ում՝ ես ղեկավարել եմ ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հարցերով վարչությունը և հաճախ եմ եղել Մոսկվայում և Մինսկում՝ մասնակցելով ԱՊՀ շրջանակներում այս կամ այն փաստաթղթի շուրջ տարատեսակ խորհրդակցությունների ու քննարկումների։ Հիշում եմ՝ քննարկումներից մեկից առաջ իմ հայ գործընկերոջից (հետո նա դարձավ ԱԳ փոխնախարար և ԱՊՀ երկրներից մեկի դեսպան) հետաքրքրվեցի, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այս կամ այն քննարկվող հարցի շուրջ։ Ի պատասխան՝ նա միայն ժպտաց ու ասաց՝ «տեսնենք»։ Եվ իսկապես, քվեարկության ժամանակ նա առաջին հերթին նայում էր, թե ինչպես է քվեարկում ռուսական պատվիրակությունը, որից հետո միայն գործում էր համապատասխանաբար։ Այդպիսին էին հայկական դիվանագիտության իրողությունները։

Բայց քանի որ խոսվեց Անդրանիկ Մանուկյանի մասին, որը հայտնի գործարար է և կապ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, և Ազգային ժողովում հնչեց նրա անունը, ապա պետք է խոսել, իմ կարծիքով, պրակտիկայի մասին, որը տարածված է նաև Ուկրաինայում, երբ հատկապես ԱՊՀ երկրներում դեսպաններ են նշանակվում հայտնի գործարարներ կամ պաշտոնաթող պաշտոնյաներ՝ իբր այդ երկրներում կարելի է «յոլա գնալ» նաև առանց օտար լեզուների իմացության։ Որպես 20-ամյա փորձ ունեցող դիվանագետ՝ համարում եմ դա հետխորհրդային դարաշրջանի մնացուկներից մեկը, շրջան, երբ երիտասարդ անկախ պետությունների կողմից չէր ֆինանսավորվում ու չէր գնահատվում դիվանագիտական ծառայությունը։ Կարծում եմ, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում պետք է արագ ազատվել այդ արատավոր պրակտիկայից։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում նոր ձևավորված խորհրդարանը։ Ի՞նչ եք կարծում՝ կփոխվի՞ Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքը, հանրության սպասելիքները կարդարանա՞ն։

– Հասկանալի է, որ Հայաստանի «հեղափոխական» կառավարության համար՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական աջակցությունը՝ երկրի տնտեսական վիճակը լավացնելու, գործազրկությունը հաղթահարելու, կոռուպցիան հաղթելու վերաբերյալ իր խոստումներն իրականացնելու համար։ Համարում եմ, որ ԱԺ այս կազմը, որտեղ մեծամասնությունը վարչապետի գլխավորած ուժի ներկայացուցիչներն են, ամեն կերպ կաջակցի նրան բարեփոխումների ճանապարհին։ Այլ հարց է, թե որքան արդյունավետ դա տեղի կունենա։ Դա արդեն կախված է կառավարության անդամների և պատգամավորների պրոֆեսիոնալիզմից և ունակություններից։ Նրանցից շատերը պետք է նոր տիրապետեն օրենսդրական աշխատանքին, ինչպես ասում են՝ «հընթացս»։ Բայց, այսպես թե այնպես, ինձ թվում է, որ դեռևս Փաշինյանի համար ամեն բան հաջող է դասավորվում, այնպես, ինչպես նա պլանավորել էր։ Թեև դատելով հետհեղափոխական շրջանում կառավարության գործունեության արդյունքներից՝ մենք ավելի շատ ականատես ենք եղել բարձրագոչ հայտարարությունների և մեծ արձագանք ստացած ձերբակալումների, բայց ոչ գործուն քայլերի, որոնք ուղղված կլինեն իրավիճակը դեպի դրականը փոխելուն, օրինակ՝ փոքր ու միջին բիզնեսի համար պայմանների փոփոխմանը։ Ես դա ասում եմ՝ ելնելով հայ գործարարների հետ իմ շփումներից։

Ինչ վերաբերում է նոր քաղաքական պայմաններում Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեությանը, ես այստեղ չեմ կանխատեսում ինչ-որ կտրուկ փոփոխություններ՝ ելնելով ինչպես նրա յուրահատկությունից, այնպես էլ այն հարաբերությունների առանձնահատկություններից, որոնցով Հայաստանը կապված է Ռուսաստանին։ Բայց, խոստովանեմ, անձամբ ինձ հաճելիորեն զարմացրեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվեց պրոֆեսիոնալ հայ դիվանագետ Տիգրան Սեյրանյանը, որին ես լավ հիշում եմ Երևանում իմ աշխատանքի ժամանակից։ Ես անկեղծորեն նրան հաջողություններ եմ ցանկանում իր գործունեության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում