Monday, 13 07 2026
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

Բարձրացված տուրքերի համար արտոնություն սահմանելը ժամանակավոր լուծում է. քաղաքապետարանն այլ ճանապարհներ պետք է գտնի

Հունվարի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին, միաձայն կողմ քվեարկությամբ, հավանություն տվեց 2019-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Քաղաքապետի նախաձեռնությամբ մշակված որոշման նախագծի համաձայն, մասնավորապես, բոլոր այն տնտեսվարողները, որոնց 2018-ի հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019-ին կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից: Նախագծի համաձայն՝ ընթացիկ տարում Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.33%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.98%-ի չափով, ինչպես նաև հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երեկ անդրադառնալով արտոնությունների տրամադրմանը, այն դրական համարեց, սակայն մտահոգություն հայտնեց, որ քառակուսի մետրերով հաշվարկվող տեղական տուրք վճարողներ կան, որոնք ունեն մեկ միասնական տարածք, սակայն դրա մի մասի վրա են գործունեություն ծավալում, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս։ Պարզ չի դառնում, թե այդ տնտեսվարողը որ մասի համար պետք է վճարի։

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թանկացած տուրքերի համար արտոնություն սահմանելը լավ է, այն կմեղմի հնարավոր սոցիալական բեռի ավելացումը, սակայն միևնույն ժամանակ արտոնությունների սահմանումը չի կարող երկարաժամկետ լինել։ Քաղաքապետարանը սեփական մուտքերն ավելացնելու ավելի արդյունավետ ճանապարհներ պետք է գտնի։ «Քաղաքապետարանը մուտքերի խնդիր ունի որոշակի ծրագրերի կատարման առումով։ Դրա համար տուրքերը բարձրացվում են, ապա սահմանվում է որոշակի արտոնություն, բայց ոչ այն մակարդակի, որը եղել է մինչև թանկացումը։ Այստեղ մենք ունենք որոշակի զիջողություն այն տրամաբանությամբ, որ հա՛մ գայլերը կուշտ լինեն, հա՛մ գառները ողջ կմնան։ Քաղաքապետարանն այս դեպքում այս մոդելով է առաջնորդվել»,- ասաց Մակարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը՝ կա՞ր տեղական տուրքերը բարձրացնելու անհրաժեշտություն, Մակարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարելի է ուսումնասիրել քաղաքապետարանի ծրագիրն ու համեմատել նախկին ղեկավարների ծրագրի հետ։ Եթե ծրագրերում էական տարբերություն չկա, ապա միանգամից կարելի է պնդել, որ թանկացման անհրաժեշտություն չկար և պարզ չէ, թե դրանք ինչի համար արվեցին, քանի որ այդ թանկացումները կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդեցություն ունենալ։ Բայց եթե քաղաքապետարանը բարեկարգելու է փողոցները, նոր ենթակառուցվածքներ է կառուցելու, լավացնելու է ջրահեռացման համակարգը, կարիքավորների համար տներ է կառուցելու, ապա տրամաբանական կլինի թանկացումը՝ որպեսզի կենտրոնական բյուջեից դոտացիա չվերցնի, փորձում է ավելացնել իր մուտքերը։ Այս մոտեցումը արդարացված կլինի»։ Մակարյանը նաև հավելեց. «Բայց ես կարծում եմ, որ թանկացած տուրքերի համար արտոնությունները չեն կարող երկարաժամկետ լինել։ Քաղաքապետարանն իր մուտքերն ավելացնելու ուրիշ ճանապարհներ պետք է գտնի։ Գնա քաղաքի կարիքների համար արտադրություններ հիմնելու ճանապարհով, որով կարելի է ապրանքի ինքնարժեք իջեցնել, լրացուցիչ մուտքեր ապահովվել։ Մի շարք ապրանքներ կան, որոնք ներմուծումն ավելի թանկ է, քան եթե այստեղ արտադրվի։ Հասկանալի է, որ նախկին իշխանության ժամանակ այդ թանկ գնով ներմուծման մեջ որոշակի շահագրգռություն կար, ատկատների մեխանիզմներ կային, իսկ հիմա կարելի է դա չանել։ Բացի դրանից՝ քաղաքապետարանը պետք է իր ծառայությունների որակը լավացնի, ծառայությունների տեսակը ընդլայնի, որոնք լավ եկամուտներ են բերում։ Քաղաքապետարանի ծրագիրը պետք է լինի ավելի ժամանակակից, ավելի համապատասխան Հայաստանի ու քաղաքի սոցիալտնտեսական վիճակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում