Tuesday, 04 06 2024
16:45
Իրանում սկսվել է թեկնածուների ընտրությունը նախագահական ընտրությունների մասնակիցների վերջնական ցուցակի համար
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում չի եղել․ Միրզոյան
Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն. Միրզոյան
Թուրքիան՝ ԲՐԻԿՍ, Ադրբեջանը՝ ԵՏՄ
16:24
Հարավային Կորեան պաշտոնապես կասեցրել է միջկորեական ռազմական համաձայնագրի գործողությունը
Լեմկինի ինստիտուտը հակասում է իրականությանը. տնօրենի ամուսինը դաշնակ է
16:09
Մոդիի կոալիցիան ստացել է տեղերի մեծամասնությունը Հնդկաստանի խորհրդարանում
Փաշինյանի անունը լսում են, զատուլինները ինֆարկտահար են լինում. ատում են մեր ժողովրդին
15:45
Թուրքիան ցանկանում է BRICS անդամ դառնալ
15:30
Զելենսկին կմասնակցի G7 համաժողովին
Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ վարչապետն ու ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Հայաստան-Ադրբեջան հարցը Բայդենի եւ Էրդողանի խորհրդականների զրույցում
Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. նախաքննությունն ավարտվել է
Վիճաբանության ժամանակ կրակել է հորեղբորորդու վրա
«Խաղաղության եվրոպական ֆոնդից մի փամփուշտ դեռ չի եկել»․ «մենք չենք էլ ուզել»
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը. Ծովինար Վարդանյան
14:30
ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին՝ անկախ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից. Ստոլտենբերգ
Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը
Դուք ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ թույլ տալիս. Դրսից է ներմուծված ձեր այդ մտածելակերպը
Հայաստանն ու Սերբիան աշխատում են պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ուղղությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փորձել է մաքսանենգ ճանապարհով 29 հատ ադամանդանման քար ներմուծել
Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են
Ընդդիմադիրները ՄԻՊ գրասենյակի մոտ են
13:45
«Վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ». Միլլեր
Վերջապես Հայաստանը «կցորդ չէ», անկախ պետության քաղաքականություն է վարում. Ծովինար Վարդանյան

Նոր Հայաստանի խորհրդարանակա՞ն, թե՞ Բերմունդյան եռանկյուն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, թե որոշել է ԱԺ փոխնախագահի թեկնածուի անունը, սակայն կհայտարարի ավելի ուշ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստորագրել է Մանե Թանդիլյանին ԱԺ փոխնախագահի ընդդիմության քվոտայով թեկնածու առաջադրելու արձանագրությունը: «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հետագա շահարկումներից խուսափելու համար չպետք է գնան ընդդիմադիր ուժերից մեկին նախապատվություն տալու ճանապարհով և փոխնախագահի ընդդիմության քվոտայի հարցում կկողմնորոշվեն ընտրողի «նախընտրությամբ», ըստ որի՝ մեծությամբ երկրորդ ուժը ԲՀԿ-ն է և փոխնախագահի քվոտան կտրամադրվի ԲՀԿ-ին: Սա իհարկե աղավաղում է ընտրության սկզբունքը, իսկ ԱԺ ղեկավար կազմը ձևավորվում է ընտրությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ու եթե խորհրդարանի աշխատանքը դեռ չմեկնարկած այդ կառույցի նախագահի թեկնածուն հայտարարում է, թե որ ուժից է լինելու ընդդիմության հասանելիք փոխնախագահը, դա այդքան էլ հարիր չէ առողջ քաղաքական պրոցեսին: Մյուս կողմից, Արարատ Միրզոյանի գնահատականը բնորոշ է հայաստանյան իրականությանը, որը դեռևս կրում է անցյալի, կամ նախկին իրավիճակի ազդեցությունը:

Ըստ այդմ, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ի համար քաղաքական իմաստով ավելի նախընտրելի է, որ «Իմ քայլը» քվեարկում է ԲՀԿ թեկնածուի օգտին, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուի օգտին քվեարկելու դեպքում կասկածից վեր է այն, որ լինելու էր տեղեկատվական ալիք, որն առաջացնողները փորձելու էին ԼՀ-ին տրված փոխնախագահի քվոտան դիտարկել որպես քաղաքական պայմանավորվածության փաստ և, ըստ այդմ, փաստարկ, որ «Լուսավոր Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն: Դա անշուշտ չի նշանակում, որ հիմա նույնը կարող է ասել և առավել ևս նույնը պետք է ասի ԼՀ-ն՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ին տալն է վկայում ԲՀԿ ընդդիմություն չլինելը: Իրականում, Հայաստանում նոր քաղաքական իրողությունների պայմաններում ընդդիմության դիրքում հայտնված ուժերի համար այստեղ դիսկուրսի որակական աճ խթանելն է, ինչի համար հույժ կարևոր է հանրությանը դուրս բերել «կեղծ ու անկեղծ» ընդդիմությունների դիլեմաներից և քաղաքական գնահատականի չափորոշիչ դարձնել քաղաքական ուժի դիրքորոշումների և առաջարկների բովանդակությունն ու դրանում հանրային հասկանալի, համոզիչ շահի առկայությունը:

Այդ տեսանկյունից նոր խորհրդարանի առանցքային ինտրիգներից մեկը հենց դա է՝ կհաջողվի՞ ընդդիմության դիրքում հայտնված երկու ուժերին փոխել ընդդիմության գործունեության որակական շրջանակներն ու նշաձողերը, թե՞, այդուհանդերձ, հանրությունն ավելի շատ ականատես է լինելու, թե ինչպես են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը», միմյանցից առաջ ընկնելով, հավաստիացնելու, որ հենց իրենք են իսկական ընդդիմությունը, մյուսին անընդհատ ստիպելով արդարանալ, համոզել, հավաստիացնել, «երդվել», որ ընդդիմություն են: Ընդ որում՝ այդ իրավիճակը ծուղակ կլինի ավելի շուտ «Լուսավոր Հայաստան»-ի, քան համակարգային հին խաղի կանոններում բավականաչափ թրծված և փորձառու ԲՀԿ-ին: Որովհետև, եթե խաղի կանոնները և ընդդիմության գնահատման նշաձողերը մնացին հին կանոններին բնորոշ տրամաբանության մեջ, այստեղ հաղթողի հիմնական հավակնորդը լինելու է «Բարգավաճ Հայաստանը»: Միաժամանակ, շատ կարևոր է, թե հատկապես ո՞ր մշակույթին, խաղի ո՞ր կանոններին բնորոշ մարտավարությանը տոն կտա իշխող բացարձակ մեծամասնությունը՝ հնի՞ն բնորոշ ոճին, թե՞ նոր որակին: Առերևույթ թվում է, որ զուտ քաղաքական շահի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի, եթե ԲՀԿ-ն ու «Լուսավորը», այսպես ասած, կռվեն միմյանց հետ «ընդդիմության տիտղոսի» համար՝ «ես եմ ընդդիմությունը, չէ՝ ես եմ ընդդիմությունը» տրամաբանությամբ: Հեռանկարի առումով, սակայն, այդ իրավիճակն առաջինը հարվածելու է «Իմ քայլ»-ին, քանի որ թավշյա հեղափոխության արդյունավետության խնդիրը լայն իմաստով կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսի փոփոխություն է արձանագրվելու ոչ միայն իշխանության որակներում, այլ նաև ընդդիմության:

Դա է նաև պատճառը, որ իշխանությունը պետք է շահագրգռված լինի ոչ միայն իր քաղաքական դիրքի ամրացմամբ, այլ նաև ընդհանրապես նոր քաղաքական համակարգի ձևավորմամբ: Նաև դա էր պատճառը, որ նախկին իշխանությունը չէր ցուցաբերում այդպիսի շահագրգռություն, որովհետև քաղաքական արդիական համակարգը հակոտնյա էր այն համակարգին, որ կար նախկինում: Ըստ այդմ՝ նոր որակի համակարգի բացակայությունը՝ իսկ դա ենթադրում է ոչ միայն նոր իշխանություն, այլ նաև որակապես նոր ընդդիմություն, իրավիճակը անխուսափելիորեն բերելու է հնի տրամաբանությանը, իսկ թե հատկապես ինչ ձևով արտահայտված, դա արդեն, ինչպես ասում են, «բախտի բան» է լինելու, կամ ավելի շուտ՝ «դժբախտության»: Մյուս կողմից, այստեղ էական է հանգամանքը, որ «Իմ քայլը» դաշինքի կազմում առկա է պատգամավորների ստվար զանգված, որոնք, համենայնդեպս, դեռևս նախկին համակարգի ժամանակներից մշտապես եղել են քաղաքական արդիականացման հարցերը շոշափող աշխույժ դերակատարներ, տարբեր ոլորտներում, և այժմ ստացել են գործնականում անելու հնարավորություն այն, ինչը նախկինում շոշափում էին զուտ տեսականորեն՝ հասկանալի պատճառների բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում