Saturday, 25 07 2026
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան

Վտանգ կա, որ այս լրատվամիջոցները ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել առ այն, որ հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիրն է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու։

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով հեռուստակապուղին մեկը մյուսին վաճառելու մրցավազքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քառյակը պետք է հեղափոխական կառավարությունից ժողովրդավարություն սովորի, որովհետև իրենց իշխանության ժամանակ անհնար էր, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իր միջոցներով կամ այլ ֆինանսական աղբյուրներից ֆինանսավորվեր ու հեռուստաընկերություն ձեռ բերեր։

«Այն ժամանակ դա բացառված էր։ ՀՀԿ-ական իշխանությունները տոտալ վերահսկողության տակ էին վերցրել հեռարձակման ոլորտը։ Ինչ վերաբերում է այս առքուվաճառքին, ապա, նախ և առաջ, հանրության մոտ պետք է հարց առաջանա, թե նախագահի նախկին մամուլի խոսնակների ու նախկին պատգամավորների մոտ որտեղի՞ց են այդպիսի գումարներ հավաքվել, որ նրանք կարողանան մի ամբողջ մեդիահոլդինգ ձեռք բերել՝ մեկ հեռուստաընկերություն, մեկ ռադիոընկերություն և մեկ բավականին բարձր ռեյտինգ ունեցող լրատվական կայք։ Իսկ եթե իրենց միջոցներով չեն ձեռք բերում, ապա լսարանի հետ ազնիվ խաղի կանոնները թելադրում են, ինչպես նաև օրենսդրության որոշ դրույթներ պարտավորեցնում են, որ լրատվամիջոցի սեփականության թափանցիկություն ապահովվի, և ֆինանսական աղբյուրները բաց լինեն հանրության համար»,- ասաց նա։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ հիմա, երբ ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում հեռարձակման ոլորտում, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դրան մատների արանքով է նայում, այս պարագայում շատ արդիական են դառնում օրենսդրական փոփոխությունները, որոնք պարտադիր կդարձնեն լրատվամիջոցների, մասնավորապես, հեռարձակվող լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը, և ֆինանսավորման աղբյուրները ոչ թե ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հովանավորություն է, այլ կոնկրետ որ աղբյուրներից է այդ հովանավորությունը գալիս, որ աղբյուրներից է գովազդային գումարներ ստանում և տարբեր տիպի նվիրատվություններ։

«Ես կարծում եմ՝ վտանգ կա, որ այս լրատվամիջոցները ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի։ Այս առումով նույնպես կարգավորող մարմինը պետք է շատ աչալուրջ լինի»,- հավելեց Աշոտ Մելիքյանը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը հեռուստադաշտը կարգի բերելու համար, Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ ինքը միշտ դեմ է եղել, որ իշխանությունները խառնվեն լրատվամիջոցների գործունեությանը, որևէ կերպ միջամտեն նրանց բովանդակությանը։ Այստեղ, ըստ նրա, անելիք ունի կարգավորող մարմինը, երկրորդ՝ պետության կողմից պետք է ավելի հստակ լինեն օրենսդրական կարգավորման խնդիրները։ Այսինքն՝ օրենսդրորեն պետք է այդ ամենն ավելի հստակ կարգավորվի։

«Ե՛վ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, և՛ գործընկեր լրագրողական կազմակերպությունները կարող են այդպիսի առաջարկություններ ներկայացնել։ Ամեն դեպքում, իրավիճակն այնպիսին է, որ պահանջվում է լուրջ մոտեցում այդ զարգացումներին, և մենք ուշիուշով հետևելու ենք դրանց»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Բացի դրանից՝ խնդիրներ կան օրենսդրության հետ կապված։ Ըստ նրա՝ վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս իրենք առաջարկություններով են հանդես եկել, պարզապես նախորդ իշխանությունները լրիվ այլ խնդիրներ էին դնում իրենց առջև. Նրանք և իրենց ձևավորած Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ուզում էին ընդամենը ստատուս-քվոն պահպանել, ոչ մի բարեփոխման մասին խոսք չկար։

«Իհարկե, այստեղ և օրենսդրական կարգավորման բազմաթիվ խնդիրներ կան, և, առհասարակ, հեռարձակման ոլորտում հարաբերությունների վերանայման ու արդիականացման անհրաժեշտություն կա»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում