Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

2019-ը բավական լավ տարի է լինելու, տնտեսության մեջ աշխուժություն կլինի. Գագիկ Մակարյան

«Կարծում եմ՝ 2019-ը բավական լավ տարի է լինելու, տնտեսության մեջ աշխուժություն կլինի։ Ներդրումային մի շարք ծրագրեր կան, և բազմաթիվ ներդրումներ անել ցանկացողներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքերով՝ նոր ձևավորվելիք կառավարությունը շատ արագ պետք է ուրվագծի իր տնտեսական քաղաքականությունը, իր տեսլականը, որի համար առավել կարևոր է, որ պաշտոնյաները լինեն հասանելի, թույլ չտան, որ իրենց քարտուղարները իրենց փոխարեն որոշումներ կայացնեն։

«Պաշտոնյաները միշտ դռների հետևում կարող են իրենց զբաղված ցույց տալ, և մենք չենք կարող բանալու անցքից նայել ու տեսնել, թե իրականում նրանք ինչով են զբաղված, աշխատում են, թե համակարգչով են խաղում, կամ ինչ-որ մեկի հետ զրույց են վարում։ Պաշտոնյաները նոր կառավարությունում պետք է լինեն թափանցիկ ու հասանելի, քանի որ մինչ այդ գլոբալ խնդիր կար այդ մասով։ Ոչ մի պաշտոնյա չէր ցանկանում գիտակցել, հասկանալ, որ հարկատուն պաշտոնյայի գլխի վրա պետք է տեղ ունենա, և պաշտոնյաները իրենց աշխատանքով, իրենց ժամանակով պետք է նվիրված լինեն ու ժամանակ հատկացնեն հարկատուին ու բիզնեսին։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց աշխատասենյակը, իրենց ծառայողական մեքենան, իրենց ծախսերը, իրենց կոմֆորտը ամեն ինչ ապահովվում է հարկատուների հաշվին։ Իսկ եթե իրենք հարաբերություն չկառուցեն հարկատուների հետ, իրենց հարմարավետությունը հավերժ չի լինի։ Այնպես որ, պաշտոնյաները պետք է իրենց աղբյուրի համար հոգ տանեն, չպղտորեն այդ աղբյուրը։ Սա պետք է խորապես գիտակցեն բոլոր պաշտոնյաները»,- ասաց Մակարյանը։

2018-ի տարեվերջին հայտնի դարձավ կառավարության օպտիմալացման մասին, որի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են։ Ըստ էության, նոր տարում, նոր ձևավորվելիք կառավարությունը արդեն կներկայանա օպտիմալացված ձևով։

Գագիկ Մակարյանը դրական համարելով օպտիմալացումը, միևնույն ժամանակ, որոշակի ռիսկեր է տեսնում սուպերնախարարություններ ստեղծելու մեջ։ «Հիմա ստեղծվում են սուպերնախարարություններ, որոնց ղեկավարելը դառնում է բավականին բարդ, բազմապրոֆիլ ու բազմաբնույթ։

Այնտեղի աշխատողները, պրոֆեսիոնալիզմը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որպեսզի ծանրաբեռնվածության տակ թղթերը չշպրտեն մի կողմ, թերի կամ ոչ լիարժեք պատասխաններ տան։ Պետք է ուշադիր լինել, որ նախարարությունները ֆունկցիոնալ կարողանան ներսից լավ գործել։

Ներկա ձևավորվելիք կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այնպիսի ներքին նորմատիվ փաստաթղթերի ընդունմանը, որոնց միջոցով ներքին աուդիտը, աշխատանքի որակը չտուժի, այլ ավելանա, քանի որ նախկինում միշտ միջինից ցածր կամ միջինին մոտ է եղել»,- ասաց Մակարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում