Thursday, 06 06 2024
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից

«Բոզի շառից հեռո՛ւ մնացեք». ԱՄՆ բարձրացնում է Գլխավոր դատախազի հարցը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է թրաֆիկինգի վերաբերյալ տարեկան զեկույցը, որի Հայաստանին վերաբերող բաժնում գույները կարելի է ասել բավական խտացված են: Իհարկե որոշ առումներով նշվում են, որ խնդրի հանդեպ պետական քաղաքականությունն արձանագրել է առաջընթաց, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանը ամբողջությամբ չի բավարարում թրաֆիկինգի դեմ պայքարի ստանդարտերին:

Այստեղ առկա է բավական նուրբ քաղաքական պահ: Սովորաբար մենք այդ պահերը, երբ գործը հասնում է միջազգային քաղաքական փաստաթղթերին, վերագրում են ղարաբաղյան հարցին: Իրականում սակայն թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցի Հայաստանին վերաբորղ բաժնում տրված գնահատականները թերևս վեր են հանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի բավական հետաքրքիր մի շերտ: Մասնավորապես, այստեղ մենք կարող են նկատել ԱՄՆ դժգոհություն Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքից:

Բանն այն է, որ Միացյալ Նահանգները արդեն մի քանի տարի է, որ թրաֆիկինգի դեմ պայքարի համար ֆինանսական և տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում գլխավոր դատախազությանը: Եվ այս պարագայում գնահատականը, որ թրաֆիկինգի դեմ պայքարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, վկայում է այն մասին, որ ԱՄՆ դժգոհ է գլխավոր դատախազության աշխատանքից, այսինքն համարում է, որ ամերիկյան օժանդակությունն օգտագործվում է ոչ արդյունավետ: Եվ այդ առումով հատկապես ուշագրավ է այն, որ ԱՄՆ նախորդ զեկույցում էլ թրաֆիկինգի դեմ պայքարը Հայաստանում գնահատվել էր բավական ցածր: Այդպիսով, կարելի է ասել, որ իհարկե ոչ քաղաքական թեմատիկայով` թրաֆիկինգ, բայց այնուհանդերձ ամերիկյան պետդեպարտամենտի զեկույցը առաջ է քաշում քաղաքական կարևորություն ունեցող հարց` գլխավոր դատախազության աշխատանքային արդյունավետության, այլ կերպ ասած`գլխավոր դատախազի աշխատանքային արդյունավետության հարցը:

Այդ հարցն ընդհանրապես տարբեր առիթներով վեր է բարձրանում հայաստանյան մամուլում և քաղաքական անցուդարձերում, սակայն քաղաքական ընթացակարգի կամ իրավական ընթացակարգի չի ենթարկվում: Բայց, ինչպես երևում է, հարցը ոչ միայն հայաստանյան քաղաքական շրջանակներին է հուզում, այլ նաև Հայաստանում թե իրավական, թե քաղաքական զարգացումների արդյունավետության կապակցությամբ մտահոգություն հայտնող միջազգային գործընկերներին: Ըստ ամենայնի Հայաստանի իշխանության համար բավական բարդ է լինելու իրավիճակը երկար ձգել և անհրաժեշտություն է առաջանալու վերանայել կամ գլխավոր դատախազի աշխատանքի արդյունավետությունը, կամ էլ պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 8-ին Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում` Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ` 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները սրանով մտահոգված չեն, գլխավոր դատախազն էլ այս առնչությամբ մտահոգություն չի հայտնել, ասել է , որ դիվանագետների կողմից հարցաքննված թեթևաբարո կանայք ստում են: Փաստաթղթում մեջբերվում է դատախազի խոսքերը, որը մեջբերել է հայկական ասացվածքը` «Բոզի շառից հեռո՜ւ մնացեք»:

Ըստ փաստաթղթի` մարմնավաճառներն իրենց զբաղմունքի հիմնական պատճառ են անվանել գործազրկությունը: Նրանք, այդուհանդերձ, չեն կարողացել պատասխանել դիվանագետների հարցին, թե ինչը կարող է շտկել այս վիճակը:

Նրանք նաև պատմել են, որ փողոց են դուրս գալիս նույնիսկ 11-12 տարեկան աղջիկները: Դիվանագետներն այցելել են Վանաձորի արվարձաններ, որտեղ թեթևաբարո կանայք իրենց աշխատանքի դիմաց հացով ու բրնձով են վարձատրվում: Իրենց ապրուստը վաստակելու համար նրանք հաճախ մեկնում են Թուրքիա և ԱՄԷ:

Մի սպա հայտնել է դիվանագետներին, որ այդ երիտասարդ աղջիկների ծնողները շատ լավ գիտակցում են, թե արտասահմանում իրենց աղջիկներն ինչպես են աշխատում գումարները, որոնք հետագայում տուն են ուղարկում: Այս պահին կանանց արտահոսքը և պոռնկությամբ զբաղվելն արտասահմանում հիմնականում կապված է վատ սոցիալական իրավիճակի հետ, այլ ոչ թե քրեական խմբավորումների գործունեության, որոնք գողանում են կանանց և ստրկության մեջ գցում նրանց: Կանայք մեծամասամբ գիտակցում են, թե ուր են գնում, և ինչ է իրենց սպասում:

Դիվանագետները պատմել են նաև, որ ըստ ականատեսների և Վանաձորում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների` ոստիկանությունն ինքն է նպաստում պոռնկության զարգացմանը: Արթուր Սաքունցը պատմել է, որ իրենք փորձել են ստուգել տեղի բնակչության կողմից ստացված այն տեղեկությունները, համաձայն որի` Վանաձորի ոստիկանությունն ինքն է հովանավորում պոռնիկներին և սպառնում նրանց, ովքեր փորձում են հրաժարվել իրենց այդ «արհեստից»:

Դիվանագետներն այնուհետև ներկայացրել են իրենց մեկնաբանությունները` նշելով, որ Հայաստանը Երևանի Hummer-ներն ու X5-երը չեն, այլ գոյություն ունի երկու տարբեր Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը, իսկ Վանաձորն էլ այդ մնացյալ Հայաստանի մի մասն է:

Դիվանագետները նշում են, որ միայն օրենք փոխելով և ձեռքը սեղանին խփելով չէ, որ այս իրավիճակը պետք է շտկել: Անհրաժեշտ է բարելավել տնտեսությունը և առաջարկել այդ կանանց իրենց գործունեության այլընտրանքը, ինչն իշխանությունները չեն կարողանում անել:

Այնուհետև ներկայացվել է Երևանում ամերիկյան դեսպանատան մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դեպսանատունը Գլխավոր դատախազության հետ փորձել է պարզել երեք կանանց հետ կապված խնդիրները, որոնք դարձել են թրաֆիքինգի զոհ: Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր դատախազությունը սկզբից մեծ արհամարհանքով էր վերաբերվում այդ կանանց, հետո նրանց տոնը սկսել է բավարարել դեսպանատան աշխատակիցներին:

Փաստաթղթում նշված են մի քանի փաստեր, երբ տուժած կանայք պատմել են տեղի ՀԿ-ներից մեկին, որ ոստիկանությունում նրանց ստիպել են հրաժարվել իրենց հանդեպ իրականացված հանցագործության մասին ներկայացված ցուցմունքներից, ուժ են կիրառել կանանց նկատմամբ` փորձելով կոծկել հարուցված քրեական գործը:

Փաստաթղթում պատմվում է նաև դեսպան Էվանսի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման մասին: Փաստաթղթում նշվում է, որ երբ Էվանսը բարձրացրել է վերոհիշյալ հարցը, դատախազը քմծիծաղ է տվել` ասելով, որ տեղյակ է հարցին: Դատախազը նաև մեղադրել է այս գործում այն հասարակակական կազմակերպությանը, որը զբաղում է կանանց իրավական օգնության տրամադրմամբ: Այդ կազմակերպությունն օգնել է դեսպնատանը վերհանել թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում:

Հովսեփյանը նշել է, որ ցուցմունք տված կանայք ստել են, և դա արել են` իրենց ինչ-ինչ շահերից ելնելով: Հատկապես նշվում է մեկ անուն` քննիչ Երեմյանի անունը, որին, ըստ դիվանագետների, Հովսեփյանն ամենաշատն էր պաշտպանում (փաստաթղթում նաև նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանը դիվանագետներին հայտնել է, որ Երեմյանը Հովսեփյանի հովանավորության տակ է: Ընդգծվում է, որ անհրաժեշտ է ապահովել Բոշնաղյանի անվտանգությունը):

Հենց այս հանդիպման ժամանակ է Հովսեփյանը հնչեցրել իր հանճարեղ մտքերից մեկը` «Աստված հեռու պահի մեզ բոզի շառից»` ակնարկելով, որ պոռնկուհիների ցուցմունքները «շառ» են` ուղղված իրավապահների դեմ:

Էվանսը գլխավոր դատախազին նաև խնդրել է, որպեսզի դատախազը Ազգային անվտանգության ծառայությանը դիմեր ոչ թե կանանց և վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը ստուգելու համար, ինչպես Հովսեփյանը նշել էր իր խոսքում, այլ քննություն սկսվի նրանց հայտարարության վերաբերյալ:

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում, որ Հովսեփյանի գործողությունների մեջ ակնհայտ նկատվել է իր անձնական վերաբերմունքը թրաֆիքինգի ենթարկված կանանց և այդ գործերի հետ կապված մարդկանց նկատմամբ: Դեսպան Էվանսը նաև նշել է, որ իրենք շարունակելու են հետևել այս գործին և ուշադրություն դարձնել դրա ընթացքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում