Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Փաշինյան-Պուտին պայմանական մեկնակետը. նրանք կքննարկեն սահմանի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Հայաստանի հետ հարաբերության մասին հարցին, ասել է, թե այդ հարաբերության մեջ ոչինչ էլ չի փլուզվել, որ պետք լինի վերականգնել: Նա ասել է, որ Հայաստանը Կովկասում և աշխարհում ՌԴ ռազմավարական գործընկերն է, հայ ժողովուրդը մերձավորագույն դաշնակիցն է և այդ տեսանկյունից պետք է եղածը զարգացնել, խորացնել, հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում նոր իրողությունները: Պուտինի այդ հայտարարությունը պետք է դիտարկել, թերևս, երկու կողմից, կամ երկու ծայրից: Նախ այն, որ ՌԴ նախագահը փաստորեն հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերության որևէ խնդիր էլ չկա: Մի բան, որի հակառակն են փորձում պնդել Հայաստանի նոր իշխանության ընդդիմախոսները, այսպես ասած՝ մտահոգ շրջանակները, որ հիմնականում ներկայացնում կամ սերում են նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներից:

Այդ խնդիրների մասին բարձրաձայնումների մեծ առիթ էր նաև այն, որ Պուտինը խորհրդարանի ընտրությունից հետո առ այսօր շնորհավորական ուղերձ չի հղել Նիկոլ Փաշինյանին: Ռուսաստանի դեսպանը դա բացատրել է արարողակարգով, թեև, իհարկե, ոչինչ չէր արգելում Պուտինին շնորհավորել դրանից դուրս, ինչպես արել էր Սերժ Սարգսյանի դեպքում: Մյուս կողմից, հայկական կողմի, նոր Հայաստանի համար թերևս պետք է խնդիրը լինի հենց այն, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին և ընդհանրապես Հայաստանին չնայի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին, չվերաբերի այնպես, ինչպես վերաբերել է Սարգսյանին և, այսպես ասած, հին Հայաստանին: Ահա այս տեսանկյունից էլ ՌԴ նախագահի հայտարարությունը, թե խնդիր չկա և պետք է զարգացնել եղածը, ըստ էության կարող է վկայել, որ խնդիր, այդուհանդերձ, կա, և ՌԴ-ն չի ցանկանում փոխել եղածը, իսկ Երևանը դնում է հենց հակառակ խնդիր, որ չի կարող շարունակվել՝ ինչպես նախկինում: Հավանաբար, հենց դա էր արտացոլված ՌԴ նախագահի այն հայտարարության տողատակում, թե պետք է զարգացնել եղածը և խորացնել, հաշվի առնելով նոր իրողություններ և ինքն այդ հարցերը կքննարկի պարոն Փաշինյանի հետ, որն առաջիկա շաբաթ կայցելի Ռուսաստան: Մյուս կողմից, խոսելով նոր իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին, ՌԴ նախագահն ըստ երևույթին փորձում է ակնարկել, որ Մոսկվան ամենևին կանգնած չէ, այսպես ասած, կոշտ դիրքերի վրա և պատրաստ է հաշվի առնել նոր իրողությունները, այլ կերպ ասած՝ նաև Հայաստանի նոր իշխանության փաստարկները:

Ամբողջ հարցն ըստ երևույթին այն է, թե որտեղ են Երևանի և Մոսկվայի փոխզիջման սահմանները այդ հարցում: Մյուս կողմից, անկասկած է մի բան, որ հարաբերության վերափոխումը այլընտրանք չունի և դա ընդունում է նաև ՌԴ նախագահը, խոսելով նոր իրողությունների մասին: Հարցն այն է, թե որ կողմը ինչ պատկերացում ունի այդ վերափոխման մասին: Միաժամանակ նաև հասկանալի է, որ պատկերացումները ամենևին չեն կարող նույնը լինել և դրանք մերձեցնելու ու ներդաշնակելու գործընթացը պահանջելու է տևական աշխատանք: Այդ իմաստով գուցե հաջորդ շաբաթ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը հնարավոր է դիտարկել այդ աշխատանքի պայմանական մեկնակետ, որից կսկսի, թերևս, վերափոխումների կամ փոխզիջումների սահմանի հարցի քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում