Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Ո՞վ է հանձնել դիրքերը. Նիկոլ Փաշինյանի բացահայտումները

ՀՀԿ գործիչների համար բրենդային են դարձել քննադատություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Արցախի հարցում վարում է պարտվողական քաղաքականություն։ Այդ կուսակցության համամասնական համարի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը նույնիսկ ավելի հեռու գնաց՝ Փաշինյանին մեղադրելով Արցախը հանձնելու մեջ։ Քարոզչական նպատակներով գրեթե նույն հայտարարությունները հնչում են Բաքվից։

Հարցին՝ արդյոք ճշմարի՞տ են ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Նախիջևանի կողմից 11 հա հազար տարածք կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է. «Նախիջևանի ուղղությամբ եթե ինչ-որ դիրքային փոփոխություններ եղել են, ապա 95 տոկոսով դրանք տեղի են ունեցել այս տարվա փետրվար-մայիս ամիսներին: Եղել են դիրքերի որոշակի տեղաշարժեր: Երկու կողմից են եղել: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»:

Փաշինյանի երեկվա պատասխանում երկու ուշագրավ դրվագ կա։ Առաջինն այն է, որ Հայաստանի վարչապետն առհասարակ հերքում է, թե այս տարվա մեջ ադրբեջանական կողմին հաջողվել է ինչ-որ տարածքային նվաճումների հասնել. Նիկոլ Փաշինյանը խոսում է փետրվար-մայիս ամիսներին տեղի ունեցած ընդամենը դիրքային տեղաշարժերի մասին։ Այնուամենայնիվ՝ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծում է, որ դա եղել է ոչ թե իր պաշտոնավարման, այլ Սերժ Սարգսյանի իշխանության ամիսներին։

Այս հայտարարությունը խիստ սկզբունքային նշանակություն ունի ու առնվազն բացահայտում է, թե ովքեր են եղել դիրքեր հանձնողները, ու ովքեր են հիմա ջուր լցնում հակառակորդի ջրաղացին։

Այս իմաստով ՀՀԿ-ի ու Բաքվի հիմնական քարոզչական մանիպուլյացիաները Նիկոլ Փաշինյանը համոզիչ կերպով «ջրում» է։

Սակայն եթե անկեղծ լինենք, նույնքան համոզիչ չեն Փաշինյանի պնդումները Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։

Հարցին՝ պնդելո՞ւ են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Իսկ ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ես ինքս որևէ պաշտոնական բանակցային գործընթացի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:

Չնայած այն հանգամանքին, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հարգվել նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, հայկական կողմն անընդհատ հղում է արել դրանց՝ ցույց տալով Բաքվի դեստրուկտիվ մոտեցումները։ Իրականությունն այն է, որ Բաքուն բանակցային սեղանի շուրջ ընդունել է այդ պայմանավորվածությունները, որոնց կատարումից հետագայում հրաժարվել է ամենատարբեր պատճառներով։

Կարծում ենք՝ այնքան էլ համարժեք չէ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Սա հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին մանևրել, հրաժարվել հրադադարի հաստատման ինստիտուցիոնալ մեխանիզմներից՝ շեշտը դնելով Դուշանբեի «վերելակային» համաձայնությունների վրա, որոնք, ըստ էության, բանավոր են ու չեն ենթադրում որևէ միջազգային երաշխիք։

Կարծում ենք՝ այս հարցում Երևանի դիրքորոշումն առնվազն հստակեցումների անհրաժեշտություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում