Դեկտեմբեր սկզբին Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության և 2015 թվականի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում շատ կարևոր տարբերություն կա: Այս մասին Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր տարբերություն կա Պերմյակովի դեպքի հետ: Այն ժամանակ պետք էր համոզվել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու: Մինչև հիմա էլ Ավետիսյանների հարազատները կասկած ունեն՝ արդյոք գործը քննվել է ամբողջությամբ, և նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն: Այս պարագայում այդպիսի իրավիճակ չունենք»,-ասաց նա:









































