Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Ալիևի վերադարձը ի շրջանս յուր. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Կարճ դադարից հետո Իլհամ Ալիևը վերստին վերադարձել է ռազմական հռետորաբանությանը։ Դրա համար պատճառները թերևս մի քանիսն են։ Նախ՝ ՀԱՊԿ-ում և հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի համար ստեղծվել է ոչ բարենպաստ համատեքստ, որի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է, մանավանդ, որ դաշնակից համարվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է գալիս սենսացիոն «բացահայտումներով», որոնք հուշում են, որ Մոսկվայի համար, այսպես կոչված, Լավրովի պլանը չի կորցրել ակտուալությունը։

Մյուս կողմից՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիներին զինված ուժերին կհատկացվի հավելյալ 2.5 միլիարդ դոլար:

Այս ֆոնին Ադրբեջանի նախագահը նախօրեին հնչեցրել է մի քանի հայտարարություններ։ «Ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռք բերումը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հերթական անգամ համոզմունք հայտնելով, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործոնը հզոր ռազմական ներուժն է:

«Այսօր մեր ունեցած տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշտությամբ ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը մի խումբ զինվորականների բնակարանամուտի հանդիսավոր արարողության ժամանակ: Առանց փակագծեր բացելու Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Այս տարի ստորագրվել են բազմաթիվ կարևոր պայմանագրեր, որոնց շրջանակներում երկիրը կստանա ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»։

Ադրբեջանի նախագահը երեկ հերթական անգամ հավաստիացրել է, թե ընթացիկ տարում ադրբեջանական բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար հող Նախիջևանի ուղղությամբ, ինչը, ի դեպ, պաշտոնական Երևանը բազմիցս հերքել է։ Ալիևը նաև պնդել է, թե ադրբեջանական բանակը վերցրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Ալիևի հայտարարությունների մի մասը քարոզչական բաղադրիչ ունի, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչությունը տարածքային թվացյալ հաջողությունների մասին լեգենդներով տարիներ շարունակ կերակրում է իր հասարակությանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է սպառազինվել ու պատրաստվել պատերազմի, և սա ճշմարտություն է, որը չպետք է անտեսվի Հայաստանի իշխանությունների կողմից։

Հետհեղափոխական գրեթե յոթ ամիսների ընթացում Հայաստանի ղեկավարությանը չի հաջողվել նվազեցնել պատերազմի ռիսկերը։ Խոսքն առաջին հերթին ավելի որակյալ դիվանագիտական գործունեության մասին է։ Ինչքան էլ անտեսենք իրողությունները կամ խուսափենք կրկնել գնահատականներ, որոնք հնչեցնում են հին համակարգի ներկայացուցիչները, փաստ է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակ չեն արձանագրել. համենայնդեպս՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում հեղափոխության արդյունքները չեն կապիտալիզացվել, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում շարունակում է բացակայել քաղաքական օրակարգը։

Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում են մնալ հայ-ռուսական հարաբերությունները. Մոսկվան բոլոր հնարավոր հարթակներում մեծացնում է ճնշումները Հայաստանի հանդեպ։ Այսպիսի համատեքստում խիստ հասկանալի է, թե ինչու է նոր շնչառություն ստացել Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում