Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Երբ փողն է հիմնական շարժիչը. մի քաղաքական «մահվան» քրոնիկա

Տեղեկություն է հրապարակվել, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գրել է ՀՀԿ-ից հեռանալու դիմում: Ավելի վաղ հայտնի էր, որ Կարապետյանը հեռանալու է նաև Հայաստանից, քանի որ, ըստ տարածված տեղեկության, նա ռուսական «Զառուբեժնևտ» ընկերության տնօրենների խորհրդի թեկնածու է:

Կարեն Կարապետյանը Հայաստանի առաջին դեմքի թեկնածու էր: Ընդ որում՝ թեկնածու, որի հնարավորությունը 2016-ի սեպտեմբերի դրությամբ, երբ նշանակվեց վարչապետ, բավական մեծ էր: Այդ ժամանակ Կարապետյանին թերևս մի բան էր պակասում միայն 2018 թվականի ապրիլին Հայաստանի վարչապետի՝ փաստացի առաջին դեմքի պաշտոնը ժառանգելու համար: Խոսքը քաղաքական մտածողության մասին է, որ պետք էր գալու Հայաստան եկած գազպրոմյան համակարգի թոփ-մենեջերի համար:

Դժվար է ասել, թե ինչ էր պայմանավորվել Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ, բայց 2016-ի սեպտեմբերին Կարապետյանի Հայաստան գալը կարող էր իմաստավորված լինել միայն այն դեպքում, երբ նա Սերժ Սարգսյանից ստացած լիներ 2018 թվականին վարչապետ առաջադրվելու խոստում: Սերժ Սարգսյանը, իհարկե, մեկ խոստում չէ, որ չի կատարել իր տասնամյա նախագահության ընթացքում, և մեկ ավելի կամ պակաս չկատարված խոստումը նրա համար թերևս ոչինչ էր: Նա Կարեն Կարապետյանին չտվեց առաջադրվելու հնարավորություն: Այդ հարցում, սակայն, ճակատագրական նշանակություն ունեցավ հենց այն, որ Կարապետյանը մենեջերից չվերածվեց քաղաքական գործչի: Նա հույսը դրել էր Սամվել Կարապետյանի և Ռուսաստանի ներդրողների ակումբի վրա ու այն հանգամանքի, որ Սերժ Սարգսյանն էլ ուներ ֆինանսների խնդիր, այդ խնդիրը նրան ուղեկցել էր ամբողջ տասնամյակի ընթացքում:

Մյուս կողմից՝ Կարապետյանը կամ Կարապետյանները հաշվի չէին առել, որ Սարգսյանը այդ տասնամյակի ընթացքում մի քանի անգամ հաղթահարել է ֆինանսների խնդրի բավական ծանր փուլեր: Սարգսյան-Կարապետյան դիմակայության փուլն իհարկե բավականին բազմաշերտ էր՝ միարժեք պնդումների և եզրակացությունների համար:

Կար տեսակետ, թե Կարեն Կարապետյանը Ռուսաստանից պարտադրված թեկնածու է: Այդ տեսակետն իհարկե առավելապես հիմնված էր այն հանգամանքի վրա, որ Կարապետյանը եկավ Ռուսաստանից՝ «Գազպրոմ»-ից: Իրականում, սակայն, Ռուսաստանից նշանակված լինելու դեպքում Կարապետյանի նշանակումից մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինը չէր խոսի Հայաստանում ՀՆԱ երկնիշ աճի մասին, այլ հակառակը՝ կդժգոհեր: Ինչպես, օրինակ, Կարապետյանը դժգոհեց, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց տնտեսության չափազանց ծանր վիճակի մասին: Իսկ Պուտինն օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանին հայտարարեց, որ ԵՏՄ շնորհիվ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով՝ այդպիսով ցույց տալով, որ Ռուսաստանից ոչինչ ակնկալել չարժե, միաժամանակ տալով Հայաստանի իշխանության ներսում վերադասավորումների քարտ-բլանշ:

Սերժ Սարգսյանն էլ պայմանավորվեց Սամվել Կարապետյանի հետ՝ թերևս մտքում ունենալով հաշվարկը, որ ապաքաղաքական Կարեն Կարապետյանին քաղաքականության դաշտում հաղթելը կլինի ամենից դյուրինը, որքան էլ Կարապետյաններն ուժեղ լինեն ֆինանսների դաշտում: Ի վերջո՝ պետության կառավարման հանգամանքը բիզնեսի կառավարում չէ, պետական իշխանության հարցը որևէ գրուպի սեփականության հարց չէ:

Կարեն Կարապետյանը փորձեց հետ բերել կորցրածն ապրիլի 23-ից հետո, սակայն դարձյալ նրա հետ չար կատակ խաղաց ապաքաղաքականությունը: Որովհետև քաղաքական մտածողության դեպքում Կարապետյանն ինքը կարող էր ապրիլի 25-ին իշխանությունը սահուն փոխանցել Նիկոլ Փաշինյանին և դրանով իսկ ձևավորել հաջորդ ընտրական ցիկլերում այդ իշխանությունը վերցնելու իրական հավակնորդ իշխանություն: Ավելին, ապրիլի 25-ին, կատարելով այդ քայլը, Կարեն Կարապետյանը կարող էր վերցնել ՀՀԿ-ն ու ռեֆորմացնել այն: Բայց Կարեն Կարապետյանը ակնկալում էր հաջողություն այստեղ և հիմա՝ համարելով, որ դա է պատեհ առիթը՝ Սերժ Սարգսյանն ընկած է, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ ամբողջական իշխանություն չէ:

Կարապետյանը վրիպեց, այն էլ՝ այնպես, որ ստիպված է հեռանալ: Մյուս կողմից՝ «ստիպվածն» այս դեպքում իհարկե հարաբերական է, որովհետև ի վերջո իր համար ոչ հոգեհարազատ քաղաքական միջավայրից նա հեռանում է ամեն ինչով հոգեհարազատ ռուսական թոփ-մենեջերական միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում