Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Միայն Ռուսաստանի հետ կարելի է 20 տարի «լյա-լյաներ» անել. ռուս փորձագետ

Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը, Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով կազանյան հանդիպմանը, նկատեց, որ բեկում չեղավ շատ պարզ մի պատճառով. «Հայկական կողմն իր դիրքորոշումն ունի, ադրբեջանականը՝ իրենը, և այդ դիրքորոշումներն ընդհանրապես չեն հատվում: Ինչպես կարելի է համաձայնության բերել երկու մարդկանց, որոնցից մեկն ասում է՝ դու հիմար ես, մյուսն էլ պատասխանում է՝ հիմարը դու ես: Ասենք՝ երկուսդ էլ հիմար եք, չգիտեմ, թե դա ինչքանով կօգնի»:

Միխեևն իրական համարեց, որ այս իրավիճակից կարող են օգտվել երրորդ ուժերը, մասնավորապես ԱՄՆ-ը, որպեսզի այս հիմքի վրա կառուցեն իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը։ Միխեևը նկատեց, որ անտեղի է մեղադրել Ռուսաստանին՝ որպես միջնորդի, թե առաջընթաց չի գրանցվում: Նա ընդգծեց, թե միայն Ռուսաստանի հետ կարելի է 20 տարի «լյա-լյաներ անել». «Ռուսաստանը մեղավոր չէ, Ռուսաստանը կապ չունի, որ կողմերի դիրքորոշումները չեն համապատասխանում: Ասում են՝ կկանչենք ամերիկացիներին. կանչեք, առանց այն էլ նրանք տարածաշրջանում են: Կանչեք, եթե խաղաղություն չեք ուզում, քանզի ամերիկացիները սովոր են ամեն տեղ քաոս ստեղծել, մինչ օրս նրանք որևէ հակամարտություն չեն կարգավորել: Մենք և դուք նրանց համար փորձաճագարներ ենք»:

Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևն էլ արձագանքեց, թե ոչ ոք ամերիկացիներին չի կանչում, նրանք ինքներն են գալիս: Արեշևի խոսքերով, հակամարտության կարգավորման գործընթացում չպետք է մոռանալ նաև Իրանի և Չինաստանի հետաքրքրությունների մասին:

Երևանյան կողմից էլ արձագանքեց տեսակամրջի մասնակից, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ ոչ ոք չի մեղադրում միջնորդին, ինչպես նաև միջնորդներին: Նա համաձայնեց Արեշևի հետ՝ ասելով, թե իրոք ամերիկացիներին ոչ ոք չի կանչել, պարզապես վերջիններս գալիս են՝ երբ ուզում են, քանզի աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպես թելադրում. «Ամեն դեպքում կոնֆլիկտի կարգավորման մոնոպոլացումը, ում կողմից էլ որ լինի, վտանգավոր է»:

Կոնֆլիկտում հետաքրքրություններ ունեցողների դերակատարությանն անդրադառնալով՝ Բեքարյանը նշեց, որ, չգիտես ինչու, միջնորդները և հենց Ռուսաստանը երբեք չեն խոսում Թուրքիայի վատ, ապակայունացնող ազդեցության մասին. «Ես հասկանում եմ, որ Թուրքիայի հետ Ռուսաստանը տնտեսական հարաբերություններ ունի, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքում, թեկուզ հենց Կազանի հանդիպման ժամանակ, Թուրքիայի մատը խառն է»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ևս նշեց, որ ոչ ոք Ռուսաստանին չի մեղադրում, քանզի այստեղ մենք գործ ունենք կոնկրետ երկրների կոնկրետ շահերի հետ: Քաղաքագետը նկատեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան և թե՛ Միացյալ Նահանգներն իրենց հետաքրքրություններն ունեն Հարավային Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում