ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացումը մինչև մարտի 1-ը հետաձգելու մասին։ Մաքսատուրքերի 10-ից մինչև 25% բարձրացումը նախատեսվում էր հունվարի 1-ից։
Ավելի վաղ, G20 գագաթնաժողովի շրջանակներում, ընթրիքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 90 օրով հետաձգել առևտրային պատերազմում լարվածությունը։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սկսվել է հուլիսի 6-ին, երբ երկու երկրները բարձրացրեցին մաքսատուրքերը:









































