Tuesday, 14 07 2026
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Զինված խմբի գործով «սայլը տեղից չի շարժվում», ամբաստանյալները հրաժարվում են պաշտպաններից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դարձյալ հետաձգվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Այս գործով կալանքի տակ մնացել է միայն մեկ ամբաստանյալ՝ խմբի անդամներ ու զենք հավաքագրող և խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:

Մնացած ամբաստանյալներն ազատության մեջ են:

Այս գործի դատական քննության փակուղային վիճակը շարունակվում է: Որոշ ամբաստանյալներ գործի տևական քննության ընթացքում երևի հասցրել են «հոգնել» իրենց շահերի պաշտպաններից: Հիմա պաշտպաններից համատարած «հրաժարումների» շարք է սկսվել, և պաշտպանից յուրաքանչյուր հրաժարումին հետևում է հանրային պաշտպանի գրասենյակից նոր փաստաբանի հրավիրումը, ինչը հերթական անգամ հանգեցնում է դատական քննության հետաձգման, քանի որ նոր ներգրավված պաշտպանը գոնե ինչ-որ չափով պիտի ծանոթանա այս ծավալուն գործին:

Քանի որ այս գործով ամբաստանյալների միջև կա շահերի հակասություն՝ օրենքի պահանջով՝ նրանք բոլորը պետք է ունենան պաշտպաններ: Եվ ահա՝ պաշտպանափոխության գործընթացը այս գործը նետել է անվերջ հետաձգումների ճիրանների մեջ…

Եվ այսպես՝ նախորդ նիստերից մեկում իրենց պաշտպաններ Ինեսա Պետրոսյանից ու Նարինե Ռշտունուց հրաժարվել էին համապատասխանաբար՝ ամբաստանյալներ Նելլի Մինասյանն ու Հարություն Սարիբեկյանը: Ընդ որում՝ վերջինս այս գործով արդեն ռեկորդ է սահմանում իր շահերը պաշտպանողներից հրաժարվելու առումով:

Պաշտպաններից հրաժարված վերոհիշյալ ամբաստանյալների շահերը ներկայացնելու համար ներգրավվեցին հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ Անյուտա Մկրտչյանն ու Արա Սարգսյանը: Պաշտպանները ժամանակ խնդրեցին քրեական գործին ծանոթանալու համար:

Բայց անակնկալները շարունակվում են: Իրենց շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանի ծառայությունից հրաժարվեցին նաև նրա մյուս երկու պաշտպանյալները՝ Մարինե Կաթանյանն ու Ասյա Մկրտչյանը: Ինեսա Պետրոսյանն այս գործի քննությանն  այլևս չի մասնակցի՝ որպես պաշտպան: Իսկ նրա նախկին պաշտպանյալների համար հաջորդ նիստին հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպաններ կներգրավվեն, ու վերջիններս էլ, բնականաբար, ժամանակ կխնդրեն քրեական գործին ծանոթանալու համար…

Եվ այսպես՝ այս տարի տվյալ գործի «սայլը» կմնա կանգնած այնտեղ, որտեղ անշարժ կանգնած է արդեն տևական ժամանակ: Եկող տարին առաջին ատյանի դատարանում այս գործի դատական քննության «ավարտական զանգի ղողանջին» կհանգեցնի՞ տեսնես: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, դժվար թե…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում