Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՀՀԿ-ի սպառնալիքները, Քոչարյանի երկրորդ ճակատը՝ «իքիբիր» իրականություն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, մեր նախորդ զրույցում ասել էիք, որ հին համակարգի օրոք գործող ուժերը պետք է նոր խորհրդարանում տեղ չունենան. արձանագրելով այն պատկերը, որ ստացվեց այս ընտրությունների արդյունքում, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Եթե փոխարինենք բժշկական տերմինաբանության, կասեմ հետևյալը. մենք ունեինք չորս անառողջ ատամ, որոնցից երեքը հեռացվեցին և մնաց վերջին անառողջ ատամը։ Այդ երեքի բացակայության պայմաններում մեկն իրենից ոչինչ չի ներկայացնում՝ ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդին։

Ինչ վերաբերում է ընտրությունների ընդհանուր պատկերին՝ ամբողջ սրտով ողջունում եմ, որովհետև նրանք անցան շատ կազմակերպված, առանց որևէ խոչընդոտների։ Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում ես մտահոգվեցի, քանի որ մասնակցությունը ցածր էր, բայց հետո գնացի ոչ հեռու անցյալ ու հասկացա, որ Հայաստանից բացակայող, ինչպես նաև մահացած քաղաքացիների ձայները հանցավոր կուսակցությունները գրպանում էին։ Հիմա այդ հնարավորությունն այլևս չկա, և գործող օրենքով նույնիսկ Հայաստանից բացակայող մեր համաքաղաքացիները իրավունք չունեն քվեարկելու՝ իսկ դա մի ամբողջ զանգված է։ Եթե մենք հավատանք Պուտինի այն խոսքերին, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է բնակվում, քան Հայաստանում, ապա մտահոգվելու խնդիր չկա։ Իրականում մենք շատ մեծ զանգված կորցրել ենք, նրանք դրսում են, այլապես «Իմ քայլի» հաղթանակը շատ ավելի տպավորիչ կլիներ։

– Արտախորհրդարանական ընդդիմության անելիքները որո՞նք կլինեն, ձեր կարծիքով, արդյո՞ք նրանք կարող են նոր կառավարության համար գլխացավանք դառնալ, թե՞ այլևս գործոն չեն հանդիսանում։

Ես չեմ կարծում, թե մենք որևէ գլխացավանք կունենանք մոտ ժամանակներս։ Այն վայրահաչոցները, որ հնչում են ՀՀԿ-ի կողմից, այն սպառնալիքները, որ իբրև թե Քոչարյանը երկրորդ ճակատ է բացելու՝ դրանք բոլորը, ժողովրդի լեզվով ասած, «իքիբիր» իրականություն են, դրանք ուշադրությանն արժանի փաստեր և հանգամանքներ չեն։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա ըստ իս՝ այն ձևավորված է այդ երեք ուժերից միայն մեկով՝ ես նկատի ունեմ Էդմոն Մարուքյանի խմբակցությունը, որոնք իրենցից ներկայացնում են բավականին ողջամիտ, արդեն փորձ ունեցող քաղաքական գործիչներ և որոնց արևմտամետ լինելը ակնհայտ է, ինչը ես անձամբ ողջունում եմ։ Ընդհանրապես մեր մենթալիտետը, մեր անցած ուղին և բոլոր այն հանգամանքները, որ բերեցին տիրող իրավիճակին՝ ապացուցում են, որ մեր ժողովուրդն արժանի է լինել եվրոատլանտյան քաղաքակրթության անբաժան մասը և մենք վաղ թե ուշ այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ մասին վկայում է նաև ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ձևավորված՝ Տիգրան Խզմալյանի «Եվրոպական» կուսակցությունը։ Այդ կուսակցությունը բավականին լայն և հաջող ապագա պետք է ունենա։

– Նշեցիք, որ խորհրդարանում հիմնական ընդդիմությունը լինելու է «Լուսավոր Հայաստանը»։ Այս իմաստով, փաստորեն ԼՀԿ-ն կռիվ է տալու ոչ միայն իշխանության, այլև ԲՀԿ-ի՞ հետ։

Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն ինքն իրեն սպառել է որպես խառնակիչ կուսակցություն, որպես ստախոսության մի ջոկատ, որը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր երևակայության արդյունքում։ Այդ պատճառով ես առանձնապես մեծ ուշադրություն չէի դարձնի այդ կուսակցության վրա։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա այդ խմբակցությունը ոչ թե կռիվ է տալու իշխանության հետ, այլ հանդես է գալու որպես ողջամիտ, հզոր և հստակ ընդդիմություն, որն ունի իր գաղափարախոսությունը, սկզբունքներն ու արժեքները։ Բայց դա ամենևին չի նշանակում կռիվ տալ իշխանության հետ, հավանաբար կլինեն բանավեճեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում