Չինացի ճարտարագետները պոլիմերից կամուրջ են տպագրել, որը տեղադրվելու է Շանհայի Տաոպու թաղամասի կենտրոնական պուրակում, հաղորդում է Xinghua-ն:
15.25 մ երկարություն, 3.8 մ լայնություն և 1.2 մ բարձրության ունեցող կամուրջը կառուցվել է Շանհայի Shanghai Construction Group շինարարական ընկերության կողմից մշակած 3D տպագրական համակարգի օգնությամբ ստացված շերտերից:

Կամրջի կառուցման համար օգտագործվել է 3D տպագրության մեջ կիրառվող ASA պլաստիկը՝ խառնված ապակյա մանրաթելերով: Այս նյութերը թույլ կտան կամրջին երկարաժամկետ դիմակայել արևի և անձրևի ազդեցությանը՝ երաշխավորելով պետական շինարարական չափանիշներին համապատասխանությունը:
Shanghai Construction Group ընկերության գլխավոր ինժեների տեղակալ Չեն Սյամոինի խոսքերով, ըստ նախագծի այս կամրջի շահագործման ժամկետը 30 տարի է:








































