Monday, 13 07 2026
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ

Սա խոստումի իրականացում է. Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական գործը չպետք է դիտարկել քարոզարշավի շրջանակներում

Ազգային ժողովը վաղը կքննարկի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Վաղը գումարվելու է ԱԺ հերթական քառօրյան, և Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու հարցը ընդգրկված է ԱԺ վաղվա նիստերի օրակարգում։

«Առաջին լրատվական»-ը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց՝ կայանալո՞ւ է ԱԺ նիստը, և չկայանալու դեպքում ի՞նչ է լինելու, Բաբայանը պատասխանեց. «Եթե պատգամավորները բացակայեն, կամ նիստը չկայանա, կստացվի, որ ԱԺ որոշումը չի ընդունվի, ու հարցը կտեղափոխվի ԱԺ հաջորդ նիստ։ Հարցը կարող է քննարկվել նաև արտահերթ նիստով»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի, տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Այս գործի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մեկ ամիս առաջ՝ խորհրդարանի ամբիոնից, իր հրաժարականի օրը, առանց անուններ տալու։ Դեռ այն ժամանակ մամուլը գրեց, որ աննախադեպ կաշառք վերցնողը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն է։ Սակայն դրանից հետո ո՛չ վարչապետը, ո՛չ իրավապահ մարմինների ղեկավարները ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին լուրը՝ հայտարարելով, որ արտերկրից փաստաթղթերի են սպասում։ Մինչ այդ փաստաթղթերի գալը, սակայն, գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008 թվականին Սյունիքի մարզում մետաղական հանք շահագործելու համար 14 մլն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին, քանի որ վերջինս այդպես է պահանջել։ Գումարը Համբարձումյանը փոխանցել էր Արամ Հարությունյանի տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի անունով, որից հետո ձեռք է բերել հանքի շահագործման լիցենզիան։

Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու փաստին արդեն անդրադարձել է Հանրապետական կուսակցությունը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հարությունյանի ձերբակալությունը համարել է «երեք կոպեկանոց հակաքարոզչություն, որով, իբր, Նիկոլ Փաշինյանը որոշել է չախել ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին»։ Ըստ Աշոտյանի՝ այն, որ սա նախընտրական քայլ էր, փաստում է այն, որ Փաշինյանը Հարությունյանի մասին առանց անուն տալու խոսել է շաբաթներ առաջ, և հիմա է միայն բացահայտվում Արամ Հարությունյանի անունը։

Եվ սա այն պարագայում, որ վաղը դժվար էլ ԱԺ նիստը կայանա, որտեղ պետք է ԱԺ-ն համաձայնություն տա կալանավորելու Հարությունյանին։ Իսկ դեկտեմբերի 24-ից ԱԺ պատգամավորները այսպես թե այնպես զրկվելու էին անձեռնմխելիությունից, և կարելի էր հանգիստ քրեական հետապնդում սկսել։

«Դուք, պահելով այս գործը, որի մասին երկու ամիս առաջ խոսում էիք, բերել այսօր՝ քարոզչության վերջին շաբաթը, փորձում եք ապացուցել, թե հակակոռուպցիոն պայքար եք տանում։ Բայց սա զրո արդյունք է ունենալու»,- ասել է Աշոտյանը։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ բնավ կարևոր չէ, թե ով ինչ գնահատական է տալիս այս քրեական գործին։ «Կարևորն այն է, որ դա արվում է, ինչպես վարչապետը խոստացել է, այնպես էլ պատիժներն իրականացնում է։ Այս քրեական գործը պետք է դիտարկել ընդամենը որպես խոստման իրականացում։ Եվ շատ նորմալ է, երբ խոստում է տրվում պատժել, և դա իրականանում է»,- ասաց տիկին Սեդրակյանը՝ հավելելով. «Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ամեն ինչը կարող է դառնալ շահարկման առարկա։ Բայց դրանով չպետք է առաջնորդվել։ Պետք է հետևել ծրագրերին, գաղափարներին ու քայլերին։ Թե չէ նախընտրական փուլ է, և այսպես թե այնպես ամեն ինչ դառնում է շահարկման առարկա»։

Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ վաղը ԱԺ-ում ՀՀԿ-ականների բոյկոտն արդյունավետ կլինի, քանի որ «խորհրդարանը վերջին շնչում է», և ՀՀԿ-ի բոյկոտը ոչ մի բանի չի բերի։

Նույն կարծիքին է նաև քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բոյկոտել Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստը, անարդյունավետ է, քանի որ ընդամենը մի քանի օրից այս ԱԺ-ի լիազորությունները դադարելու են, և այդ ժամանակ էլ հնարավոր կլինի կալանավորել արդեն նախկին պատգամավորին։ «Իսկ այս դեպքում բոյկոտը ընդամենը տեխնիկական պաուզա կլինի»,- ասաց Բաղդասարյանը։

Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ առհասարակ պետք չէ այս քրեական գործը կապել նախընտրական քարոզարշավի հետ, քանի որ «աննախադեպ կաշառքի» մասին խոսակցությունները գնացել են մինչև քարոզարշավը սկսելը, ու եթե հիմա տեղի չունենար այս ձերբակալությունն ու կալանավորումը, այսինքն՝ մինչև ընտրությունների սկսվելը, ապա նույն կերպ կարող էր շահարկումների առարկա դառնալ այն հարցը, թե խոստացել էին աննախադեպ կաշառքի գործ բացահայտել, բայց խոստումը չի կատարվել։ Այսինքն՝ հնչել են հենց այնպես, դատարկ խոսքեր:

«Ամեն դեպքում պարզ է, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կփորձի սրա վրա դիվիդենդներ հավաքել, բայց ես այդպես ուղղակիորեն չէի կապի այս բացահայտումը ընտրությունների հետ։ Հարցը պետք է դիտարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Մամուլում արդեն վաղուց գրվել էր, թե ում մասին է խոսքը։ Այսինքն՝ թաքուն ոչինչ չկար»,- ասաց Բաղդասարյանը։

Քաղաքագետը չգիտի՝ առաջիկայում, մինչև քարոզարշավի ավարտը, կլինե՞ն նոր, աղմկահարույց այլ բացահայտումներ, թե՞ ոչ, բայց կարծում է, որ դրանից մեծ աղմուկ պետք չէ բարձրացնել, քանի որ սա կոռուպցիայի դեմ պայքար է, և նման բացահայտումները խոսում են այն մասին, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են իրենք, ընդդիմությունը, որ Հայաստանի իշխանությունները մինչև կոկորդները թաղված էին կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանի 14 միլիոն դոլար կաշառքին, Բաղդասարյանն ասաց, որ հարգելով Հարությունյանի անմեղության կանխավարկածը՝ չի շտապի գնահատականներ տալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում