Կատարի իշխանությունները Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) լքելու որոշում են կայացրել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Այդ մասին տեղեկացրել է երկրի էներգետիկայի հարցերով փոխնախարար Սաադ բեն Շրիդա էլ Քաբին:
«2019-ի հունվարի 1-ից Կատարը որոշել է դուրս գալ ՕՊԵԿ-ից»,-ասել է էլ Քաաբին:
Նա հավելել է, որ երկիրը մտադիր է կենտրոնանալ գազի արդյունահանման և այրված բնական գազի արտադրության ուղղությամբ:









































