Friday, 10 07 2026
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե

Հետընտրական զարգացումներն ու կոալիցիան բացառված են. մեծամասնություն հավաքած ուժը միայնակ է ձևավորելու իշխանությունը

«Հետընտրական որևէ զարգացում այս ընտրություններից հետո չի լինելու։ Ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ հավաքած «Իմ քայլը» դաշինքը միանձնյա կձևավորի իշխանությունը՝ դրանով փակելով մայիս ամսից սկսված ներքաղաքական զարգացումների այս էջը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքերով՝ հետընտրական զարգացումներ Հայաստանում սովորաբար լինում են նախագահական ընտրություններից հետո, նախկինում անգամ կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ չեն եղել։ Եվ քանի որ այս ընտրությունները խորհրդարանական են, բացի դրանից՝ տեղի ունեցող ընտրությունները լինելու են թափանցիկ, արդար, լեգիտիմ, հետևաբար՝ լեգիտիմ ընտրությունից հետո մեր պատկերացրած փողոցային բողոքներով ուղեկցվող հետընտրական զարգացումներ չեն լինելու։ «Հետընտրական զարգացումները այս ընտրություններից հետո այլ տեսք են ստանալու։ Մասնավորապես, որոշ կուսակցություններ կլուծարվեն, որոշները ռեբրենդինգի կենթարկվեն, տեղի կունենան շատ սովորական հետընտրական զարգացումներ, որոնք գրեթե միշտ տեղի են ունենում զարգացած եվրոպական երկրներում»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ընտրությունների ավարտից հետո չեն լինելու նաև կոալիցիաներ։ «Ակնկալվում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունն ամբողջությամբ կվերցնի «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն նշել է, որ կոալիցիայի կարիք չկա։ Եվ իրականում կոալիցիա կազմելը կլինի անտրամաբանական, քանի որ, եթե մի ուժ վերցնում է 60 տոկոսից ավելի, ապա նրա կողմից կոալիցիա ձևավորելը կլինի հակաքաղաքագիտական։ Որ ուժը, որ կստանա այնպիսի մեծամասնություն, որ կարողանա միայնակ ձևավորել իշխանություն, նա պետք է հենց միայնակ էլ ձևավորի իշխանությունը և պատասխանատվություն կրի ներքին ու արտաքին քաղաքականության համար։ Նման պարագայում կոալիցիան դառնալու է անիմաստ»,- ընդգծեց Բադալյանը՝ հավելելով, որ հնարավոր է կառավարությունում Փաշինյանը նախարարներ նշանակի, որոնք չեն լինի «Իմ քայլը» դաշինքի անդամ, բայց դա չի լինի կոալիցիա։ Կոալիցիան այն է, երբ քաղաքական երկու ուժ են ձևավորում կառավարությունը և կիսում են պատասխանատվությունը։ «Այն նման կոալիցիա հաստատ չի լինելու»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ևս հետընտրական որևէ զարգացում չի կանխատեսում։ Ավելին, նա կարծում է, որ որևէ ուժի կողմից հետընտրական իրավիճակ սրելը արկածախնդրություն կլինի։ «Եթե որևէ քաղաքական ուժ փորձի դիմել նման քայլի, դա կլինի չափազանց լուրջ արկածախնդրություն հենց այդ ուժի համար։ Բացի դրանից՝ ներկայումս չկա նաև որևէ հիմք, նախադրյալ, որից ելնելով էլ կարելի է ասել, որ կարող են լինել զարգացումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիաներին կամ համաձայնության կառավարությանը, ապա նույնպես քաղաքագետը որևէ նախադրյալ չի տեսնում դրա համար։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն խոսել է կոալիցիայի աննպատակահարմարության մասին։ «Եվ դա շատ բնական է։ Երբ մի քաղաքական ուժ տնօրինում է անհրաժեշտ մեծամասնություն, ապա բացարձակապես տեղին չէ գնալ կոալիցիաների ճանապարհով։ Բացի դրանից՝ կոալիցիան կարող է էֆեկտիվ լինել միայն այն դեպքում, երբ ունի հանրային ու սոցիալական հիմք։ Ինչի համար էլ, կարծում եմ, որ չպետք գնալ արհեսատական ճանապարհներով և ստեղծել արհեստական կոալիցիաներ»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ այդ պարագայում չի՞ բարդանալու ԱԺ-ում հայտնվելու հավանականություն ունեցող որոշ ուժերի գործը, որոնց գործունեությունը այս տարիներին ցույց է տվել, որ իրենք ոչ մի պարագայում չեն կարողանում գործել ընդդիմադիր դաշտում, Բադալյանը նկատեց. «Թե ինչով շահագրգռված կլինեն քաղաքական ուժերը, դժվար է ասել։ Այստեղ կարևորն այն է, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կորոշի ու ինչ կնախաձեռնի։ Իսկ Փաշինյանը արդեն հստակ ցույց է տվել, որ նման խնդիր չկա իր օրակարգում։ Իսկ ընդհանրապես, եթե մենք դիտարկում ենք մնացյալ ուժերի անելիքները, ապա ես կարծում եմ, որ քաղաքական կյանք ունեն այն ուժերը, որոնք հստակ պատկերացնում են, թե ինչ գործունեություն են ծավալելու առաջիկա տարիներին։ Ես կարծում եմ, որ նույնիսկ խորհրդարանում հայտնվելը, ընդդիմություն լինելը, կամ կոալիցիայի մեջ լինելը այդ ուժերի քաղաքական ճակատագրի հետ առնչություն չունի։ Հայաստանը կանգնած է հիմա սկզբունքորեն լրջագույն վերափոխումների ճանապարհին և այդ ճանապարհը ենթադրելու է լրջագույն տրանսֆորմացիաներ քաղաքական դաշտում։ Այս ֆոնին փրկություն փնտրել ընդդիմադիր դաշտում գործելու, կամ կոալիցիայի մեջ հայտնվելու մեջ, կարծում եմ՝ կարճատես ու կարճաժամկետ հեռանկար է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում