Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Արտակ Զեյնալյանը վատ վերաբերմունքի կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններն է համարում

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինի ընթացքում ներկայացվել են հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկվել են մարտահրավերները, որոնց բախվում են աշխարհի երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները:

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակի կապակցությամբ և անվիճելի համարել այն փաստը, որ այդ գործունեության ընթացքում Պաշտպանն իր ուրույն ներդրումն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախարարի պաշտոնակատարը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ դրանից անմասն չի մնացել նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների համակարգը, որի շրջանակում արձանագրվել են մի շարք նվաճումներ՝ փաստելով, որ Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի, նրա աշխատակազմի միջև ձևավորվել է կառուցողական և մարդակենտրոն գործընկերության մթնոլորտ, որի արդյունքում շահում է մարդը և մարդու իրավունքը:

Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Կառավարության կամքը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, գործուն քաղաքականության մշակման և իրականացման առումով, ինչպես նաև հավաստել, որ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը և անպատժելիության դեմ պայքարի ամրապնդումն առաջնահերթություններն են: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ խոշտանգումների կանխարգելման հիմնահարցի շրջանակում նախատեսվում է մշակել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող իրավական ակտի նախագիծ, ներդրվելու է հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտ, ինչպես նաև կատարելագործվելու է խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կառուցակարգը:

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված ՔԿՀ-ներում առողջապահության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և նշել, որ ծրագրի շրջանակում առանձնահատուկ շեշտադրում է արված նաև ազատությունից զրկելու վայրերում խոշտանգման, վատ կամ նվաստացնող վերաբերմունքի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա:

Եզրափակելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը վստահություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր սահմանադրական առաքելությանը և մանդատին համահունչ, կշարունակի արձանագրել նորանոր նվաճումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և մշտապես կհավակնի համարվել՝ միջազգային փորձում բացառիկ օրինակ:

Հյաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արդարադատությանը վերաբերող քաղաքականության երկխոսությանը՝ այդ առումով հատուկ շեշտելով Արտակ Զեյնալյանի անունը, որը սկսել է այդ արդյունավետ երկխոսությունը: Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է նաև Ստրասբուրգի դիրքորոշումը, ըստ որի՝ մի քանի ամիս առաջ կատարված գործընկերային աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել արձանագրել ռազմավարական այսպիսի երկխոսություն:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը, այլք:

Նշենք, որ Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրներից և միջազգային կազմակերպություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում